00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արա Ղազարյան. Գալու է մի ժամանակ, որ Ադրբեջանը մտածի ազատվել Լապշինի գործից

© Sputnik / Виктор ТолочкоБлогер Александр Лапшин в зале суда
Блогер Александр Лапшин в зале суда - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լապշինի գործը հակասում է եվրոպական ու միջազգային բոլոր նորմերին: Գալու է մի ժամանակ, որ Ադրբեջանը մտածի, թե ինչպես այս գործից ազատվի: Նման կարծիք Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Լապշինի գործը դեռ երկար կտևի, միջազգային մակարդակով մեծ աղմուկ կբարձրացնի, կհասնի մինչև մարդու իրավունքների եվրոպական դատարան ու եվրոպական կառույցներ: Այս տեսակետից այն կարող է համեմատվել Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործի դատավարության հետ: Նման կարծիք Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Շարմազանով. Լապշինի հանձնումը կեղտոտ գործարք է

«Քանի դեռ Լապշինը գտնվում էր Բելառուսում, գործն ավելի շատ ՄԱԿ-ի տիրույթում էր և ոչ թե ԵԽ-ի ՄԻԵԴ-ի, քանի որ Բելառուսը ԵԽ անդամ չէ»,- ասաց Ղազարյանը,- «Բայց հենց որ Լապշինը հայտնվեց Ադրբեջանում, այն տեղափոխվեց արդեն ԵԽ տիրույթ: Իսկ այստեղ կան արդեն բազմաթիվ քաղաքական մարմիններ, որոնք այսպես թե այնպես անդրադառնալու են այս գործին»:

Հայ իրավաբանները ոչ միայն ուշադիր հետևում են իրադարձությունների զարգացմանը, այլև բելառուս գործընկերների հետ արդեն իսկ այս հարցով դիմել են Մարդու իրավունքների կոմիտե՝ պահանջելով կասեցնել Լապշինի արտահանձնումը: Իսկ արտահանձնումից հետո արդեն մտադիր են համատեղ դիմել նաև եվրոպական կառույցներին: Արա Ղազարյանը չի բացառում, որ երբ գործը հասնի ՄԻԵԴ՝ Հայաստանն ու հայ իրավաբանները հանդես կգան որպես երրորդ կողմ:

Արա Ղազարյանի խոսքով՝ Լապշինի գործը, թեև Ադրբեջանի ներքին աուդիտորիայի համար հաղթանակ կարող է ընկալվել, բայց արտաքին մարտահրավերների տեսանկյունից այդ երկրի իշխանությունների համար գլխացավանքի է վերածվելու: «Գալու է մի ժամանակ, որ Ադրբեջանը մտածի, թե ինչպես այս գործից պրծնի»,- կարծում է իրավաբանը:

Блогер Александр Лапшин в зале суда - Sputnik Արմենիա
Բելառուսի դեսպանը Հայաստանում չէ, խորհրդականը չի մեկնաբանում Լապշինի հանձնումը

Ինչ վերաբերում է Լապշինին առաջադրված մեղադրանքին, դրանք Արա Ղազարյանի խոսքով, իրավաչափ չեն և միջազգային իրավունքից չեն բխում: «Եթե որևէ մեկը հրապարակավ քննադատում է որևէ պետության քաղաքականությունը կամ ընդունում է Ղարաբաղի անկախությունը, դա չի կարող մեկնաբանվել որպես սեպարատիզմի կոչ, որպես ազգային անվտանգության կամ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործություն»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ եթե ժամանակակից աշխարհում քննադատություններն այս տեսակետից մեկնաբանվեն, կվերանան և՛ լրագրողներ, և ՛ քաղաքական մեկնաբանները, և՛ փորձագետները: Սա, նրա բնորոշմամբ «լուրջ մարտահրավեր է եվրոպական կարգի դեմ»:

Արա Ղազարյանը նշում է, որ Լապշինի գործը ուղղակի ազատ խոսքի դեմ ոտնձգություն է և գտնվում է ոչ թե իրավական, այլ քաղաքական դաշտում: Ուստի Եվրոպան չի կարող այս հարցի վրա աչք փակել:

Իրավաբանը նաև համոզված է, որ Լապշինի գործը չի կարող նախադեպ դառնալ Ադրբեջանի համար՝ պատժելու իր համար անցանկալի այլ անձանց ևս:

«Նախադեպ չի դառնա, որովհետև Ադրբեջանը պետք է գտնի այնպիսի ավտորիտար գործընկեր, ինչպիսին Բելառուսն է: ԵԽ անդամ պետություններն այս հարցով Ադրբեջանի հետ չեն համագործակցի, որովհետև դա եվրոպական արժեքների դեմ ոտնձգություն է»,- ասում է Ղազարյանը:

Մեր հիշեցմանը, թե Արցախ այցելած ցանկացած լրագրող, որ Լապշինի պես ներառված է Ադրբեջանի սև ցուցակում, կարող է նույն ճակատագրին արժանանալ, Արա Ղազարյանն արձագանքեց. «Դրա համար պետք է մեծ դիմադրություն լինի, Եվրոպան դատապարտի այս երևույթը, որպեսզի այն էլ ավելի չտարածվի»: Իսկ որ դա տեղի է ունենալու մեր զրուցակիցը չի կասկածում:

Լրահոս
0