ՀՀ պետական պարտքն աճում է, բայց չի ծանրանում

© Sputnik / Asatur Yesayants / Памятник армянскому драму напротив здания Центробанка
Памятник армянскому драму напротив здания Центробанка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
2017թ-ին ՀՀ պետական պարտքը կհասնի 6 մլրդ 250 մլն դոլարի՝ ներկա 5,9 մլրդ-ի փոխարեն: Կառավարությանն այդ ցուցանիշը չի մտահոգում:

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. 2017թ Հայաստանը մուտք է գործել 5,9 մլրդ ԱՄՆ դոլար պարտքով, որից 503 մլն դոլարը՝ Կենտրոնական բանկի, 5,4 մլրդ-ը՝ կառավարության պարտքն է:
Այդպիսով, պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի 54 %-ը:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով, այս և տնտեսագիտական մի շարք այլ միջազգայնորեն ընդունված ցուցանիշով Հայաստանը համարվում է պարտքի ցածր բեռ ունեցող երկիր:

2017թ-ի վերջին պետական պարտքը կհասնի 6,250 մլրդ դոլարի: Այս ցուցանիշն է դրված ՀՀ պետական բյուջեի հաշվարկներում:

«Այստեղ որոշակի ազդեցություն ունի նաև փոխարժեքների շարժը, որովհետև մեր պարտքում կան գնանշված պարտքեր ոչ միայն ԱՄՆ դոլարով, այլև ճապոնական իենով, եվրոյով և այլն»,- ասեց Վարդան Արամյանը:

Առաջիկա տարիներին կանխատեսվող զարգացումները հաշվի առնելով՝ ՀՀ ֆինանսների նախարարը համոզված է. պարտքի խնդիր Հայաստանը չունի և մոտակա տարիներին չի էլ ունենալու:

Լրահոս
0