Իսրայելը հետևում է բլոգեր Լապշինի գործին

© Sputnik / Владимир Вяткин / Անցնել մեդիապահոցИзраильский флаг
Израильский флаг - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իսրայելի իշխանություններն ուշադիր հետևում են, թե ինչպես են զարգանում բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործի հետ կապված իրադարձությունները, հաղորդել է Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Իսրայելի կառավարությունն ուշադիր հետևում է բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին, որը ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Իսրայելի քաղաքացի է, և կապ է պահպանում բոլոր կողմերի հետ, ՌԻԱ Նովոստիին հաղորդել է Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էմանուել Նախշոնը։

Блогер Александр Лапшин в зале суда - Sputnik Արմենիա
Արա Ղազարյան. Գալու է մի ժամանակ, որ Ադրբեջանը մտածի ազատվել Լապշինի գործից

«Մենք ուշադիր հետևում ենք պարոն Լապշինի գործի զարգացմանը և դիվանագիտական և հյուպատոսական ուղիներով կապի մեջ ենք համապատասխան բոլոր կողմերի հետ», — ասել է Նախշոնը։

Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է ՌԴ և Իսրայելի քաղաքացի Լապշինին, ով բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա Ադրբեջանի սև ցուցակում է հայտնվել 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում:

Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության խնդրանքը՝ Լապշինին հանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Լապշինը բողոքարկել է դատախազության որոշումը, սակայն նրա բողոքը մերժվել է:

Русская версия

Լրահոս
0