00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանի ԱԳՆ–ն հիասթափված է Լապշինին Ադրբեջանին հանձնելու որոշումից

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցЗдание МИД РФ
Здание МИД РФ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մտադիր է հետագայում ևս միջոցներ ձեռնարկել Բաքվին Մինսկի հանձնած Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. ՌԴ ԱԳՆ-ն հիասթափված է բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու Մինսկի որոշումից, գրված է գերատեսչության կայքում:

«Ռուսական կողմը խորը հիասթափություն է հայտնում Ռուսաստանի և Բելառուսի միջև դաշնակցային հարաբերությունների ոգուն չհամապատասխանող տվյալ որոշման վերաբերյալ»,- գրված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Здание министерств Армении - Sputnik Արմենիա
ԱԳՆ-ն մարդու իրավունքի կոպիտ խախտում է որակել Լապշինին հանձնելը

Նշվում է, որ առկա տեղեկությունների համաձայն՝ փետրվարի 7-ին Բելառուսի Հանրապետության գերագույն դատարանը, փակ ռեժիմով քննելով գործը, չի բավարարել Ադրբեջան հանձնելու մասին Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազության որոշման՝ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի բողոքարկումը:

«Մտադիր ենք հետագայում ևս ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Ռուսաստանի քաղաքացու իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ՝ նրա շուտափույթ ընտանիք վերադարձի նպատակով»,- գրված է հաղորդագրության մեջ։

Русская версия

Լրահոս
0