Ճանապարհներին առկա է մերկասառույց

© Sputnik / Armenuhi Mkhoyan Заснеженные дороги. Армения
Заснеженные дороги. Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փետրվարի 9-ի ժամը 08:00-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Այսօր, 9-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում դեռևս առկա են փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ կայք էջը։

Փակ են Բերդ-Ճամբարակ, Ուրասար Կաթնաղբյուր ավտոճանապարհները: Դժվարանցանելի է Բլագոդարնոե-Կաթնառատ ավտոճանապարհը:

Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի 27-33-րդ կմ-երին, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Տավուշի մարզում, Սյունիքի մարզի Գորիս-Կապան, Կապան-Քաջարան ավտոճանապարհին առկա է մառախուղ: Արցախում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

 

Լրահոս
0