00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Ախոյան vs Բազմասեր, ՀՀԿ-ի լուրջ հրմշտոցը, Բելաջոյի Գրիշը

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է փետրվարի 9–ի մամուլի տեսությունը։

«Ժողովուրդ». ՀՀԿ-ում լուրջ հրմշտոց է սկսվել. իրավիճակը գնալով թեժանում է

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ, մինչեւ շաբաթվա վերջ պարզ կդառնան առաջիկա խորհրդարանական ընտրություններում իշխող ՀՀԿ-ի համամասնական եւ ռեյտինգային ընտրացուցակների հիմնական մանրամասները, դա կորոշվի ՀՀ ԳՄ նիստում»:

Хосров Арутюнян - Sputnik Արմենիա
Խոսրով Հարությունյանը սպասում է ՀՀԿ-ի առաջարկին

Մինչ այդ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ՀՀԿ-ում լուրջ հրմշտոց է սկսվել՝ համամասնական ցուցակի անցողիկ հորիզոնականներում հայտնվելու համար: Իրավիճակի թեժացմանն ավելի նպաստում է այն հանգամանքը, որ մի կողմից հաջորդ խորհրդարանը բաղկացած է լինելու ավելի քիչ թվով պատգամավորներից (առնվազն 101 պատգամավոր է լինելու), եւ բացի այդ՝ ՀՀԿ-ում շատ շատերը չգիտեն, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը՝ ցուցակի ո՞ր համարում են լինելու կամ, ընդհանրապես, լինելու են, թե՞ ոչ:

Մասնավոր զրույցներում ՀՀԿ-ականները պնդում էին, որ ամեն ինչ կախված է Սերժ Սարգսյանի որոշումից, իսկ նա էլ աշխատում է նախապես ոչ մեկին ոչինչ չասել: «Ժողովուրդ»-ը հրապարակել էր, որ նախնական տեղեկություններով՝ ցուցակի առաջին եռյակում լինելու են Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանն ու Արփինե Հովհաննիսյանը»:

«Հայկական ժամանակ». Բարդ խաղ. Ծառուկյանի փեսան Կոտայքի մարզում կհամակարգի ՀՀԿ նախընտրական շտաբը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում նախնական որոշում կա, որ Կոտայքի մարզում ՀՀԿ նախընտրական շտաբը համակարգի մարզպետ Կարապետ Գուլոյանը՝ Գագիկ Ծառուկյանի փեսան: ՀՀԿ կազմհանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը չբացառեց նման հավանականությունը:

XVI съезд РПА. Президент Армении и РПА Серж Саргсян - Sputnik Արմենիա
Սարգսյան. «Ես չեմ ողջունել Ծառուկյանի վերադարձը»

«Քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել, ամեն ինչ էլ հնարավոր է»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց Թադևոսյանը: Վերջինս նաեւ հավելեց, որ շտաբների ղեկավարների հարցն այսօր քննարկվելու է ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ: «Նիստից հետո, երբ պաշտոնական որոշում լինի, թե ովքեր են համակարգելու շտաբները, ձեզ կտեղեկացնենք»,- ասաց նա: Մեր տեղեկություններով՝ իշխանությունները Ծառուկյանի հետ նախընտրական համաձայնություն ունեն, որի դետալներից մեկն էլ այն է, որ Գուլոյանը կշարունակի աշխատել մարզպետ, եթե ձայն բերի այդ կուսակցությանը:

Հիշեցնենք, որ մինչ այդ խոսակցություններ կային, որ Կ. Գուլոյանն ընդգրկվելու է Ծառուկյանի դաշինքի ցուցակում: Իսկ ՀՀԿ-ն մտահոգություն չունի՞, որ Կ.Գուլոյանը Կոտայքում կարող է Ծառուկյանի շուրջ ձեւավորվող դաշինքի օգտին աշխատել: Բացի այդ, Ծառուկյանն ինքը ավանդաբար Կոտայքի մարզում ու հատկապես մարզկենտրոն Աբովյան քաղաքում ուժեղ դիրքեր ունի: ՀՀԿ-ն մտահոգություն չունի՞, որ այդ մարզում կպարտվի: «Չունենք մտավախություն: Մենք այնտեղ թույլ չենք, մենք ունենք լավ թիմ, որի աշխատանքից հետո էլ ապրիլի 3-ին կերեւան արդյունքները»,- հայտարարեց Թադեւոսյանը»:

«Հրապարակ». «Բելաջոյի Գրիշին» մանդատն այլեւս չի հուզում. Նա մեկնում է ԱՄՆ՝ «հանգիստ ապրելու»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ավելի քան 14 տարվա օրենսդիրի փորձ ունեցող, անկուսակցական Գրիգորի Մարգարյանն այս անգամ չի մասնակցելու ընտրություններին։ Նա այլեւս չի ցանկանում մանդատի վրա գումար ծախսել։

Конституционный суд Армении - Sputnik Արմենիա
Ընտրությունների օրը ՍԴ–ում բողոքարկելու համար հավաքվել է ստորագրությունների 50 %

Լավատեղյակ աղբյուրից իմացանք, որ Բելաջիոյի Գրիշը մտադիր է մեկնել ԱՄՆ, որտեղ հանգիստ կապրի՝ ամեն ամիս այստեղի բիզնեսների եկամուտը ստանալով։ Երկու օր է` փորձում ենք կապվել Մարգարյանի հետ, սակայն մեր զանգելու պահերին նա մշտապես աղմկոտ վայրերում է լինում։ «Ալո, ալո, չի լսվում ձայնը»,- ասում է նա եւ ավարտում դեռ չսկսված խոսակցությունը»:

«Ժամանակ». Ախոյան vs Բազմասեր. վերջինս խաղից դուրս է մնում, բայց դեռ չի հանձնվում

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը բավական անհարմար վիճակում է հայտնվել։ Նա, կարծես թե, մնում է խաղից դուրս և հազիվ թե ռեյտինգայինով առաջադրվի։ Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀԿ-ն սոցհարցում է պատվիրել Արագած Ախոյանի ու Բազմասեր Առաքելյանի մասով եւ պարզվել է, որ Արագած Ախոյանի ռեյտինգն ավելի բարձր է։

Հետեւաբար, հենց նա էլ կառաջադրվի Արագածոտնի մարզում ռեյտինգային ընտրակարգով։ Բազմասեր Առաքելյանը, սակայն, չի հանձնվում, նա երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ առիթը բաց չէր թողնում քծնել վարչապետ Կարեն Կարապետյանին»։

Լրահոս
0