Վիրավոր զինծառայողը բուժման կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

© Sputnik / Asatur YesayantsВоеннослужащий вооруженных сил РА
Военнослужащий вооруженных сил РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հրազենային վնասվածք ստացած զինծառայող Ռուզվելտ Թորոսյանը բուժումը կշարունակի Ռուսաստանում։ Այդ որոշումը հաստատվեց կառավարության նիստի ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի-Sputnik. 2014 թվականի մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հարավային ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողությունը հետ մղած Ռուզվելտ Թորոսյանը վիրավորվել էր և ստացել հրազենային վնասվածք։

Այսօր կառավարությունը որոշեց` Ռուզվելտ Թորոսյանի բուժումը շարունակել Ռուսաստանի Դաշնությունում։

ЕЭК - Sputnik Արմենիա
Հայաստանում կենսաթոշակներ վճարելիս հաշվի կառնվի նաև Ռուսաստանում աշխատանքային փորձը

«Բուժումը կազմակերպելու նպատակով պաշտպանության նախարարությունը կհատկացնի 1 միլիոն 318 հազար դրամ։ Կառավարության որոշման համաձայն՝ սա այն դեպքն է, երբ մենք աջակցում ենք մարտական հերթապահություն իրականացրած զինվորին՝ Հայաստանում բուժումը շարունակելու անհնարինությունից ելնելով, որպեսզի արտերկրում ստանա որակյալ բուժզննություն»,- ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Տեղեկացնենք, որ կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվելուց հետո Ռուզվելտ Թորոսյանը տեսողական լուրջ խնդիրներ է ունեցել։ Տեսողության վերականգնման համար Թորոսյանը կմեկնի ՌԴ։

Լրահոս
0