Օսմանյան փաստաթղթեր` Հայոց ցեղասպանության ժամանակ հայ որբերի իսլամացման վերաբերյալ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Akunq.net-ը բացում է փակագծերը`հրապարակելով երկու օսմանյան փաստաթուղթ` հայ կանանց ու երեխաներին թրքացնելու և իսլամացնելու քաղաքականության մասին։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Հայտնի փաստ է` Հայոց ցեղասպանության ժամանակ օսմանյան կառավարությունն իրականացրել է նաև հայ կանանց ու երեխաների մի մասին թրքացնելու և իսլամացնելու քաղաքականություն։ Այս կանխամտածված քայլը ևս պետք է դիտարկել Ցեղասպանության համատեքստում և համարել Մեծ եղեռնի կառուցվածքային տարրերից մեկը, քանի որ բռնի իսլամացված հայ կանայք և երեխաները փրկվել են զուտ ֆիզիկապես, իսկ որպես էթնոս` ոչնչացվել:

© Akunq.netՕսմանյան փաստաթուղթ` հայ կանանց ու երեխաներին թրքացնելու և իսլամացնելու քաղաքականության մասին
Документ о насильственной исламизации армян в Турции - Sputnik Արմենիա
Օսմանյան փաստաթուղթ` հայ կանանց ու երեխաներին թրքացնելու և իսլամացնելու քաղաքականության մասին

Akunq.net-ը հրապարակում է երկու օսմանյան փաստաթղթեր և դրանց արևմտահայերեն թարգմանությունները` Անկարայի շրջանում գտնվող մի շինության մեջ հավաքված հայ որբերի մասին: Առաջին փաստաթղթում Ներքին գործերի նախարար Թալեաթը անպատեհ է համարում հայ երեխաների` այդ շենքում հավաքական կերպով մնալը և հրահանգում, որ նրանց ցրեն իսլամական կազմակերպություններում:

© Akunq.netՕսմանյան փաստաթուղթ` հայ կանանց ու երեխաներին թրքացնելու և իսլամացնելու քաղաքականության մասին
Документ о насильственной исламизации армян в Турции - Sputnik Արմենիա
Օսմանյան փաստաթուղթ` հայ կանանց ու երեխաներին թրքացնելու և իսլամացնելու քաղաքականության մասին

Իսկ երկրորդ փաստաթուղթն այդ հրահանգի պատասխանն է` տրված Անկարայի փոխնահանգապետ Աթիֆի կողմից, ով որոշ մանրամասներ է հաղորդում այդ շրջաններում գտնվող հայ կանանց և երեխաների թվերի մասին և հայտնում, որ հայ մանուկները կբաժանվեն իսլամական կազմակերպություններում:

Русская версия

Լրահոս
0