Իսլամացած դերսիմցի հայերի պատմությունը՝ թուրք ռեժիսորի ֆիլմում

© AFP 2023 / BULENT KILIC / AFPГород Стамбул, Турция
Город Стамбул, Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ստամբուլի Բեյօղլուի կինոթատրոնում, այսօր, տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության մասին հերթական ֆիլմի պրեմիերան: «Վանքի երեխաները»՝ այսպես է կոչվում Դերսիում հայերի կոտորածի մասին պատմող ֆիլմը։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. «Վանքի երեխաները» ֆիլմը նկարահանել է Նեզահաթ Գյունդողանը: Այս մասին գրել է թուրքական Evrensel պարբերականը:

Սա ցեղասպանության թեմայով Գյունդողանի առաջին գործը չէ: Նախկինում նա նկարահանել էր «Դերսիմի կորած աղջիկները» եւ «Հայ վայ ժամանակ» մեծ աղմուկ հանած ֆիլմերը։

Армяно-турецкая киноплатформа - Sputnik Արմենիա
Թուրք ռեժիսորը սիրահարված է Երևանին

«Վանքի երեխաները» ֆիլմը պատմում է 1937-38 թվականներին Դերսիմի կոտորածի ժամանակ հայերի հետ տեղի ունեցածի և հետագա զարգացումների մասին։ Ֆիլմում մի դրվագ կա, որտեղ պատմվում է, որ 1915-ից հետո Դերսիմում միակ կանգուն մնացած հայկական եկեղեցին 9-րդ դարում կառուցված Սուրբ Կարապետն էր։ 1938-ին եկեղեցին ռմբակոծվում ու ավերվում է, իսկ գյուղում ապրող հայերը՝ կոտորվում։

Ֆիլմի հեղինակը Դերսիմի կոտորածից 75 տարի անց Դերսիմից գաղթած հայերի հետքերով շրջում է Թուրքիայի խոշոր քաղաքներով՝ գրի առնելով մուսուլմացած դերսիմցի հայերի ողբերգական պատմությունները։

Русская версия

Լրահոս
0