Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Վրացահայերը դիմում են բոլոր ատյաններին՝ Շամխորեցոց եկեղեցին փրկելու համար

© Sputnik / Asatur YesayantsРадио Sputnik Армения
Радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի մամուլի քարտուղար Սուսաննա Խաչատրյանը Sputnik Արմենիայի թղթակցին տեղեկացրել է, որ թեմը փորձում է հնարավոր բոլոր միջոցներով փրկել Շամխորեցոց եկեղեցին։
Սուսաննա Խաչատրյան

Թբիլիսիի հին թաղամասերից մեկում գտնվող XIX դարի հայկական Շամխորեցոց Սուրբ Աստվածածին (Կարմիր Ավետարան) եկեղեցու մոտակայքում սկսվել է բնակելի տան կառուցումը, ինչը դժգոհություն է առաջացրել վրացահայերի և Վրաստանի մշակութային արժեքներով հետաքրքրված կազմակերպությունների մոտ։

Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի մամուլի քարտուղար Սուսաննա Խաչատրյանը հայտնեց, որ առաջինը տան շինարարության մասին ահազանգել են «Tiflis Hamkari» կազմակերպության ներկայացուցիչները։ Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը նրանց պատասխանել է, որ տան կառուցումը ոչինչով եկեղեցուն չի սպառնում։

Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը գրավոր դիմել է բոլոր ատյաններին, այդ թվում՝ Թբիլիսիի քաղաքապետարան և Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարություն, սակայն պատասխան դեռ չի ստացել։
Վրացահայերի հետագա անելիքը կախված կլինի համապատասխան ատյաններից ստացված պատասխաններից։

Լրահոս
0