Դիլիջանում սկսել են բազմացնել եղջերավոր կենդանիների

© Sputnik / Дмитрий Донской / Անցնել մեդիապահոցОлени
Олени - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դիլիջանի ազգային պարկը շուտով կհամալրվի եղջերուներով։ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը պատմեց եղջերուների բազմացման կենտրոնի և ներդրումային ծրագրերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Բնապահպանության նախարարությունը հիմա անցկացնում է ֆինանսական ռեսուրսների համախմբում` ուղղված շրջակա միջավայրի պահպանմանը և թիրախային նախագծերի իրագործմանը, լրագրողներին ասաց Հայաստանի բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը` ներկայացնելով բնապահպանության ոլորտում 2017թ-ի ներդրումային ծրագիրը։

Նրա խոսքով` այս փուլում քննարկվում են ծրագրային առաջարկներ` բնօգտագործման և բնապահպանական վճարները շրջակա միջավայրի պահպանմանն ուղղորդելու համար։

Наира Наапетян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Փոքր ՀԷԿ-երի բնապահպանական ապագան

«Պետբյուջեում ձևավորված բնապահպանաման և բնօգտագործման վճարումների գումարն ամեն տարի կազմում է շուրջ 70 միլին դոլար։ Ցավոք սրտի, այդ գումարի միայն փոքր մասն է ուղղորդվում շրջակա միջավայրի բարեկարգման ուղղված ծրագրերին», — նշեց Մինասյանը։

Եղջերուների բազմացման կենտրոն

Ինչպես հաղորդեց նախարարը, Դիլիջանի ազգային պարկում ստեղծվելու է եղջերուների բազմացման կենտրոն, ձեռք է բերվելու 4 արու և 11 էգ եղջերու։

«Կենտրոնի բացումից հետո իրականացվելու է կենտրոնի աշխատակիցների ուսուցում, կենդանիների խնամք և բազմացում, այնուհետև` նրանց ազատ արձակում բնություն և հետագա մոնիթորինգ», — ասաց Մինասյանը։

Նրա խոսքով` այս ծրագիրը կարժենա 267 հազար դոլար, իսկ կոնկրետ 2017 թվականին՝ 80 հազար դոլար։

Ի՞նչ սպասել 2017-ից

Նախարարի խոսքով՝ 2017 թվականին իրենց նախարարությունը ընդհանուր առմամբ 25 ծրագիր է իրականացնելու, դրանք իրականացվելու են միայն դրամաշնորհային ծրագրերով, ոչ թե՝ վարկային: Ծրագրերի ընդհանուր արժեքը 184.5 մլն ԱՄՆ դոլար է:

Բնապահպանության և բնօգտագործման վճարները կուղղվեն շրջակա միջավայրի բարելավման ծրագրերին՝ համայնքներում և տարածքներում իրականացնելով կոնկրետ ներդրումային ծրագրեր։

Բացի այդ, լրացուցիչ գործիք կարող են դառնալ մասնավոր ներդրումները։ Նախարարը հաղորդեց, որ բնապահպանության ոլորտում ընդհանուր ներդրումային ծրագիրը կազմում է 185 միլիոն դոլար։ 2017թ-ի դրությամբ արդեն կա 11,5 միլիոն դոլար։

Русская версия

Լրահոս
0