Բաղդասարյան. Մենք ոչ մեկի թույլ չենք տա կաշառել ընտրողներին

© Sputnik / Asatur YesayantsВаграм Багдасарян
Ваграм Багдасарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իշխող ՀՀԿ–ն թույլ չի տա, որ իր անունը վարկաբեկվի։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. ՀՀԿ-ի ղեկավարությունը թույլ չի տա կուսակցության որոշ ներկայացուցիչների խորհրդարանական ընտրություններին ձայներ գնել, ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Пресс-конференция депутата НС Тевана Погосяна в пресс-центре Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Թևան Պողոսյան. «Ժառանգությունն է առավել ազնիվ, թե՞ ՀՀԿ-ն»

«Մեր կուսակցության անդամներից ոչ մեկին թույլ չենք տա կաշառել ընտրողներին։ Առավել ևս, թույլ չենք տա պարտադրված ընտրություններին մասնակցել։ ՀՀԿ-ն թույլ չի տա իր անդամներին վարկաբեկել կուսակցության անունը և ձայներ գնել», — ասաց Բաղդասարյանը։

Նրա խոսքով` ՀՀԿ-ն չունի այնպիսի օգնականների կարիք, ովքեր արջի ծառայություն են մատուցում, քանի որ իրենք ընտրություններին գնում են երկրի առջև ամբողջ պատասխանատվությամբ։ Պատգամավորը վստահություն է հայտնել, որ ընտրողները կկարողանան տարբերակել պատասխանատու ուժերին նրանցից, ովքեր բարձր պաշտոններ են փնտրում և ցանկանում իշխանություն ձեռք բերել։ Խորհրդարանական ընտրությունները նշանակված են ապրիլի 2-ին։

Русская версия

Լրահոս
0