Վարչապետ. «Հավանություն ենք տալու նոր աշխատատեղեր ստեղծող ծրագրերին»

© Пресс-служба Правительства РАОбсуждены проекты представленные регионами Лори и Сюник
Обсуждены проекты представленные регионами Лори и Сюник - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կառավարությունում այսօր քննարկել են ՀՀ Սյունիքի և ՀՀ Լոռու մարզերից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները:

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Սյունիքի և ՀՀ Լոռու մարզերից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները:

Фестиваль традиционной кухни и ремёсел Сюникские традиции. Горис - Sputnik Արմենիա
Թթի օղի, տոլմա և հայկական պարեր Սյունիքի լեռներում

Սյունիքի մարզից ստացված ծրագրերը վերաբերում էին գյուղտեխնիկայի մատակարարման բազայի ձևավորմանը, սառնարանային տնտեսությունների հիմնմանը, օրգանական գյուղմթերքի վերամշակմանը և այլն:

Լոռու մարզից ներկայացվել էին հացի արտադրությանը, ֆերմերային տնտեսությունների ստեղծմանը, թղթե տոպրակների արտադրությանը, գյուղմթերքի վերամշակմանը վերաբերող ծրագրեր:

Վարչապետը նշել է, որ շահագրգիռ գերատեսչությունները պետք է ակտիվ համագործակցեն մարզերի գործարարների հետ, որպեսզի կառավարությունում քննարկման ներկայացվեն բոլոր համապատասխան կառույցների կողմից նախապես գնահատված և տնտեսապես հաշվարկված ծրագրեր: «Հավանություն ենք տալու տրամաբանական, նոր աշխատատեղեր ստեղծող ծրագրերին ու լավ գաղափարներին»,- ասել է վարչապետը:

Լրահոս
0