Պատգամավոր. Լապշինի հանձնումը մարդու իրավունքների խախտման ռեկորդ է

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լապշինի իրավունքների խախտումը Ադրբեջանի և Բելառուսի հանցագործ համաձայնության հետևանքն էր, կարծում է պատգամավորը։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Բելառուսի կողմից Ադրբեջանին հանձնած ռուսաստանցի-իսրայելացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հանձնումը ռեկորդ է սահմանել մարդու իրավունքներին խախտման տեսանկյունից, ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուսատամյանը։

Նրա խոսքով` բանակցային գործընթացում Ադրբեջանը շատ անհարմար վիճակի մեջ է հայտնվել և ամեն կերպ ջանում է դուրս գալ դրանից, մինչ օրս Բաքվում չեն կարողանում կողմնորոշվել, թե ում հետ խնդիրներ ունեն` Հայաստանի թե Ղարաբաղի։

«Լապշինի հետ կապված իրավիճակը հանցագործ համաձայնություն է, մարդու իրավունքների ռեկորդային խախտում։ Սա երկու բռնակալի քաղաքական որոշում էր, որը որևէ իրավական հիմք չունի»,- ասաց Ռուստամյանը։

Նրա խոսքով` Դեռ մինչև Գերագույն դատարանի որոշման հրապարակումը պարզ էր, որ Լուկաշենկոն է թելադրում դատական գործընթացը։ Ռուստամյանը նշեց, որ այժմ Բաքվի համար միակ ընդունելի տարբերակը որպես «բարեգութ քայլ» Լապշինին Իսրայելին կամ Ռուսաստանին հանձնելը կլինի։

Александр Лапшин - Sputnik Արմենիա
«Լապշինի գործը», կամ աչքերին թոզ փչոցի... սակայն՝ ու՞մ աչքերին

Խորհրդարանականի կարծիքով՝ այս դեպքը պետք է օգտագործել՝ ցույց տալու համար, որ նման նախադեպերը սպառնում են բոլոր նրանց իրավունքներին, ովքեր հակամարտության գոտի է այցելում։

«Եթե Լապշինի գործի տրամաբանությանը հետևենք, ապա ամբողջ հայ ժողովուրդը պետք է Ադրբեջանին հանձնվի, կամ էլ Ղրիմ այցելող Ռուսաստանի քաղաքացիները` Ուկրաինային», — ասաց Ռուստամյանը։

Ըստ նրա` մարդու իրավունքները, մասնավորապես, ազատ տեղաշարժի իրավունքը չի կարող սահմանափակվել, դա անհեթեթություն է։ Նա համոզմունք հայտնեց, որ Լապշինի հետ կապված իրավիճակը չի ազդի Ղարաբաղ այցելության վրա, համար բավական է նայել սև ցուցակին, մեծամասնության դեմ նրանք ոչինչ անել չեն կարող։

Русская версия

Լրահոս
0