Ադրբեջանից Հայաստան փախած Շահին Միրզոևը ապաստան է ստացել

© Sputnik / Asatur YesayantsЗдание министерств РА, Министерство Иностранных дел РА
Здание министерств РА, Министерство Иностранных дел РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանի քաղաքացի Շահին Միրզոևը Հայաստանից ապաստարան է խնդրել՝ լքելով հայրենի Ադրբեջանը:

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Հայաստանի իշխանություններին է դիմել Շահին Միրզոևը՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան:

Շահին Միրզոևը  Թալիշական մշակույթի խորհրդի անդամ է, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից, ստիպված է եղել փախչել Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների ու նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով, և ընտանիքով ժամանել Հայաստան։ Այս մասին տեղեկեցրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հայաստանի իշխանությունները դրական են արձագանքել Շահին Միրզոևի խնդրանքին։

 

Լրահոս
0