Ձեր թիկունքին կանգնած է հինավուրց ազգ. Նախագահը մասնակցեց զինծառայողների օրհնությանը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախագահ Սերժ Սարգսյանը առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցեց Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Պատարագից հետո առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ պարտադիր ժամկետային լավագույն զինծառայողների խրախուսման հանդիսավոր արարողությունը:

«Համոզված եղեք, որ ձեր թիկունքին կանգնած է հինավուրց և ուժեղ մի ազգ, տոկուն և աշխատասեր, մարտունակ մի ժողովուրդ, որ ունի հազարամյակների փորձ և անկոտրում հավատ վաղվա հաղթանակի նկատմամբ»,-ասաց նախագահը:

Լրահոս
0