00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի աղջկա պատմություն, կամ ինչպես հայուհին գրավեց Ֆինլանդիայի գիտության աշխարհը

© Личный архив А.МинасянАнна Минасян
Анна Минасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կենսաբանական գիտությունների բնագավառում փիլիսոփայության դոկտոր Աննա Մինասյանը ապրում և աշխատում է Ֆինլանդիայում: Sputnik Արմենիային տված հարցազրույցում «գիտնական կինը» պատմել է, թե երբ և ինչպես է որոշել զբաղվել գիտությամբ և ինչպես է տեղափոխվել ֆիննական Տամպերե քաղաք:

Անի Լիպարիտյան, Sputnik.

Փետրվարի 11-ը գիտության մեջ աղջիկների և կանանց միջազգային օրն է: Ցավոք, Հայաստանում գիտությունը լավ ժամանակներ չի ապրում, սակայն շատ հայեր ցանկանում են գիտության մեծ բարձունքներ նվաճել: Հենց այդ պատճառով էլ շատ գիտնականներ մեկնում են երկրից, որպեսզի գիտելիքներն օգտագործեն ի շահ մարդկության, և իհարկե, բարձր աշխատավարձ ստանան: Սակայն կենսաբանական գիտությունների բնագավառում փիլիսոփայության դոկտոր Աննա Մինասյանը Ֆինլանդիա է տեղափոխվել բոլորովին այլ պատճառով:

Ֆիններեն խոսող հայուհին

Աննան ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը: Դեռ ուսանողական տարիների որոշեց, որ գիտությամբ է զբաղվելու:

Алина Хачатрян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Հայ ուղեղների ապագան Էդինբուրգի համալսարանի ուսանողուհու «ձեռքերում է»

«Երբ սկսեցի դիպլոմային աշխատանքս գրել, կապ հաստատեցի Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի հետ, ուր դժվար էր ընկնել: Այդ ժամանակ իմ գիտական ղեկավարը դարձավ Վիկտոր Ֆանարջյանը: Ընդունելության համար փաստաթղթեր ներկայացրեցինք ես և մի երիտասարդ ուսանող, իսկ Վիկտոր Վարֆալամեիչը նախազգուշացրեց, որ առաջնահերթությունը կտրվի տղային», — Sputnik Արմենիային պատմեց զրուցակիցը:

Աննային ասացին, որ նա փաստաթղթերը ներկայացնելու իրավունք ունի, և եթե բարձր գնահատական ստանա, ապա ավտոմատ կերպով կանցնի: Բարեբախտաբար, ամեն ինչ այդպես էլ եղավ: Իսկ հետո…

Ապագա գիտաշխատողը ծանոթացավ մի երիտասարդ տղայի հետ, որը փոխեց նրա կյանքը: «Ասպիրանտուրայում սովորելու ժամանակ ծանոթացա ապագա ամուսնուս հետ: Դրանից հետո տեղափոխվեցի Ֆինլանդիա: Այդ ժամանակ նա արդեն տեխնիկական համալսարանի գիտաշխատող էր», — ասաց Աննան:

Ամուսնու հետ նրանք լրացնում են միմյանց. աղջիկը` կենսաբան է, իսկ տղան զբաղվում մաթեմատիկայով և ինժեներիայով: Ֆիններենը հեշտ լեզու չէ, սակայն ինչպես պատմեց Աննան, անհրաժեշտ էր, և նա սովորեց:

«Այստեղ լեզվի շատ լավ դասընթացներ են կազմակերպում, որոնք ավարտելուց հետո քննություն ես հանձնում և դիմում քաղաքացիություն ստանալու համար: Լեզուն քաղաքացիություն ստանալու հնարավորություն է տալիս: Սակայն ոչ ես, ոչ էլ ամուսինս Հայաստանի քաղաքացիությունից չենք հրաժարվել», — նշեց Աննան:

Նրանց դուստրը ծնվել է Ֆինլանդիայում: Այժմ աղջիկն արդեն սովորում է քոլեջում, լավ առաջադիմություն է ցուցաբերում: Գիտնականների զավակը ցանկանում է հոգեբան դառնալ:

«Բոլորն ասում են, որ Ֆինլանդիայում դժվար է հոգեբան դառնալ, քանի որ այդ ֆակուլտետում հայտերը շատ են: Սակայն նա պայքարելու է, փառք Աստծո, լավ առաջադիմությունը դա թույլ է տալիս», — պատմեց Աննան:

D վիտամինի պակաս Սկանդինավիայում

Աննայի խոսքով` D վիտամինի մասին աշխատություններ գրելն ու դրանով զբաղվելը հանկարծակի ստացվեց: Մինչև ասպիրատուրան նա երկար էր գիտական թեզի համար թեմա ընտրում:

Художница Ирена Оганджанова - Sputnik Արմենիա
Հայ նկարչուհու թբիլիսյան կոլորիտը

«Ես մեկնեցի Ֆինլանդիա` չավարտելով ասպիրանտուրան, բայց ինձ շատ էր անհանգստացնում այդ հարցը, անպայման ուզում էի շարունակեի ուսումնասիրությունս: Գիտեի, որ գիտությամբ եմ զբաղվելու, դա իմն է: Երկու տարի գրեթե գիշերում էի լաբորատորիայում, որ ինձ նկատեն», — ասաց կենսաբանության ոլորտում փիլիսոփայության դոկտորը:

Հայտնի պրոֆեսոր Ալան Կալոևի հետ միասին, որն ի դեպ, անցյալ տարի աշխատանքային այցով եղել է Հայաստանում, Աննան սկսեց գիտական հոդված գրել: Անվանի պրոֆեսորը երիտասարդ գիտնականին առաջարկեց համագործակցել, և այդպես սկսվեց «Վիտամին D-ն ու նյարդային համակարգը» հոդվածի վրա նրանց համատեղ աշխատանքը:

«Ես ուսումնասիրում էի, թե ինչ հետևանքների և ֆիզիոլոգիական խանգառումների կարող է հանգեցնել օրգանիզմում վիտամին D-ի բացակայությունը: Իսկ դա պարզվում է ազդում է գլխուղեղի, կենտրոնական նյարդային համակարգի և ողնուղեղի վրա: Բավական հետաքրքիր հետազոտություն էր, հատկապես Ֆինլանդիայի համար, որտեղ ձմեռը երկար է տևում: Իսկ չէ՞ որ արևն է վիտամին D-ի հիմնական աղբյուրը: Մեր հետազոտությունները օգնեցին, որ այդ վիտամինի մասին ավելի շատ խոսվի: Հետազոտությունները շարունակվում են», — ասաց Աննան:

Ա

Հե՞շտ է արդյոք կանանց լինել գիտական ասպարեզում և հաջողություններ ունենալ:

© FB profileԱննա Մինասյան
Анна Минасян - Sputnik Արմենիա
Աննա Մինասյան

«Կարծում եմ, որ կնոջն ավելի դժվար է, քան տղամարդուն, քանի որ կինը մայր է, կին, տնային տնտեսուհի և դրա հետ մեկտեղ փորձում է աշխատել: Իհարկե, բարդ է, սակայն հաճելի է, երբ կանայք փորձում են ինչ-որ բան անել, հետո նրանք երեխաներին պատմելու բան են ունենում», — նշեց Աննան:

Զրույցի ավարտին գիտնական կինը նշեց, որ ամեն ինչ կտար, վերադարձնելու համար այն տարիները, երբ սովորում ու դժվաություններ էր հաղթահարում, նույնիսկ լալիս բարձի մեջ, երբ անհաջողության էր դեմ առնում:

Աննայի կարծիքով` բոլոր այդ դժվարություններն են մեզանից անհատականություն կերտում:

Русская версия

 

Լրահոս
0