Մխիթարյանին ներառել են «ՖԻՖԱ 17» շաբաթվա թիմում

© страница Manchester United в facebookГенрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այդ թիմի գլխավոր աստղերը դարձել են «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, բելգիացիներ Էդեն Ազարը, Ռոմելու Լուկակուն և Դրիս Մերտենսը, ինչպես նաև մի քանի խաղացողներ իտալական առաջնությունից:

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ներառել են «ՖԻՖԱ» թիմում, գրում է Սպորտ-Էքսպրես հրատարակությունը:

Լավագույնների կազմը որոշվում է այս շրջանում ֆուտբոլիստների իրական ձեռքբերումների հիման վրա:

«Կարմիր սատանաների» հայ կիսապաշտպանը «Լեսթերի» հետ խաղից հետո (3:0) արժանացել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գովասանքին.

«Հիմա ես տեսնում եմ Հենրիխի կախարդանքը: Բայց ես տեսնում եմ նաև այլ բաներ, որոնք ցանկանում էի տեսնել: Մխին շատ լավ է խաղում»:

Մխիթարյանն այդ խաղում գեղեցիկ գոլի և արդյունավետ գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

Генрих Мхитарян и Жозе Моуринью - Sputnik Արմենիա
Մխիթարյան. հունվարյան գոլը լավագույնն է

«Միկին անհավանական գոլ է խփել: Նա կարող էր մի քանի գնդակ էլ խփել; Հենրիխի համար կարևոր էր աչքի ընկնելը: Իբրահիմովիչը շատ գոլեր է խփում, բայց մենք նույնպես պետք է գրավենք մրցակցի դարպասը»,- մեջբերում է հրատարակությունը Մխիթարյանի ակումբակից Խուան Մատայի խոսքերը:

Մխիթարյանի հաջողությանն անդրադարձել է նաև Ռուսաստանում հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը. «Շատ եմ ուրախանում, երբ նա հաղթում է: Նա մեր հայկական սպորտի հերոսն է և օրինակ է ծառայում մեզ համար»:

Русская версия

Լրահոս
0