Արցախի ուղղությամբ Ադրբեջանը կիրառել է տարբեր տրամաչափի ականանետեր

© AFP PHOTO / KAREN MINASYAN Армянский военнослужащий. Село Мовсес
Армянский военнослужащий. Село Мовсес - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախի ուղղությամբ Ադրբեջանը կիրառել է տարբեր տրամաչափի ականանետեր

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Փետրվարի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանաման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ։

Ինչպես տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը, այդ ընթացքում Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 430 կրակոց:

Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր՝ արձակելով 5 արկ:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական ծառայություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

Լրահոս
0