00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Զեյթունցիների քայլերգի» հետքերով

Բաժանորդագրվել
1860-ականներին գրված հանրահայտ «Զեյթունցիների քայլերգը», որի երաժշտության հեղինակը հայ մեծանուն կոմպոզիտոր, ազգային օպերային արվեստի հիմնադիր Տիգրան Չուխաջյանն է, իսկ խոսքերինը՝ բանաստեղծ Հարություն Չաքրյանը, 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հիրավի ազգային-ազատագրական պայքարի հիմնի նշանակություն ստացավ։

«Արևն ելավ, Զեյթունցինե'ր,

Դե ձի հեծնենք, առնենք զենքեր, դիմենք առաջ.

Ինչո՞ւ, ինչո՞ւ գլուխ ծռենք

Բռնավորին մեր վիզ պարզած»:

Պատահական չէ, որ 1968 թվականին հենց այս քայլերգը դարձավ Սարդարապատի հերոսամարտի 50-ամյակին նվիրված նորաբաց հուշարձանի զանգերի մեղեդին: 1988-ին սկսված Ղարաբաղյան շարժման ընթացքում «Զեյթունցիների քայլերգը» կրկին ոգեշնչում էր Արցախի ազատության համար պայքարի ելած հայորդիներին, իսկ ահա 1991-ին այդ քայլերգը քննարկվում էր արդեն որպես անկախ Հայաստանի պետական օրհներգի ընդունման տարբերակներից մեկը:

Ի՞նչ կարևոր քաղաքական զարգացումներ էին տեղի ունենում հայերի համար 1862 թվականին Օսմանյան Թուրքիայում, որոնք հետագայում խթան հանդիսացան «Զեյթունցիների քայլերգի» ստեղծմանը:

© Из архива Р.ШухянаԶեյթունցիներ
Предводители зейтунского восстания 1862 года князь Казар Шовроян, иерей Мовсес Хачукенц и князь Аствацатур Енитунян  - Sputnik Արմենիա
Զեյթունցիներ

Զեյթուն քաղաքը և նույնանուն գավառը (ներկայումս՝ Սուլեյմանլի) գտնվում են Լեռնային Կիլիկիայում, դժվարամատչելի բարձրադիր տեղանքում, Մարաշ քաղաքից 40 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Մոտ երկուսուկես դար Զեյթունը փաստացի ինքնավար հայկական գավառ էր: Զեյթունցիները մշտապես մարտնչել են իրենց ազատության համար, և այդ պայքարի ամենափայլուն արտահայտությունը դարձավ Զեյթունի 1862 թվականի ապստամբությունը, որը պատմության մեջ Օսմանյան բռնապետության դեմ հայերի ամենանշանավոր ընդվզումներից է:

Ներկայացվող հին լուսանկարի վրա՝ Զեյթունի 1862 թվականի ապստամբության ղեկավարներն են, ձախից՝ աջ կանգնած են. իշխան Ղազար Շովրոյան, քահանա Տեր Մովսես Խաչուկենց և իշխան Աստվածատուր Ենիտունյան։ Այս հին նկարից զենքը ձեռքին մեզ են նայում հպարտ ու հաղթանակած կեցվածքով այրերը, և սա գուցե նաև ներկայի համար մեզ ուղղված յուրօրինակ խորհրդանշական պատգամ է:

Армянская церковь Сурб Хач, Ван - Sputnik Արմենիա
Ինչպես փրկվեց Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին

1862 թվականի հուլիսի սկզբին թուրքական բանակը, որի թիվը հասնում էր մոտ 40 հազարի, հարձակվեց Զեյթունի վրա՝ առիթը հայերի և թուրքերի միջև ծագած հողային վեճերն էին: Նրանց դեմ դուրս եկան զեյթունցիների 7 հազարանոց ինքնապաշտպանական ջոկատները, որոնք զինված էին ընդամենը պապենական հնաոճ հրացաններով ու ատրճանակներով, սառը զենքով, մահակներով ու քարերով: Իրենց թվային գերազանցության և լավ սպառազինության շնորհիվ, թուրքերը շուտով գրավեցին մի քանի հայկական գյուղեր, որից հետո զեյթունցիների ջոկատները շրջակա գյուղերի բնակչության հետ ամրացան բուն քաղաքում:

Օգոստոսին թուրքական ուժերը տարբեր կողմերից շրջապատել էին Զեյթուն քաղաքը: Անկոտրուն հայ լեռնականներն իրենց եղած ռազմական ուժը բաժանեցին չորս հիմնական մասի և խելամիտ ու հանդուգն գործողություններով դժվարին ճակատամարտերում կարողացան հակահարված տալ թշնամուն:

Թուրքերը, ծանր կորուստներ տալով և զեյթունցիներին թողնելով բավական քանակությամբ ռազմավար, դուրս քշվեցին Զեյթուն գավառի սահմաններից:

Այդ ապստամբությունը միջազգային մեծ արձագանք ունեցավ: Հայկական պատվիրակությունը կարողացավ հանդիպել Կ.Պոլսում գտնվող Ֆրանսիայի դեսպանին և նրան հանձնել զեյթունցիներին օժանդակություն տրամադրելու խնդրանքը, որից հետո Ֆրանսիայի կայսր Նապոլեոն 3-րդը ճնշում գործադրեց սուլթանի վրա:

© Barev TodayՏիգրան Չուխաջյան
Тигран Чухаджян  - Sputnik Արմենիա
Տիգրան Չուխաջյան

Վերջինս ստիպված էր տեղի տալ՝ դադարեցնելով Զեյթունի պաշարումը, և ֆրանսիացիների միջնորդությամբ հայերի ու թուրքերի միջև կնքվեց հաշտություն:

Հենց այս հաղթական իրադարձություններով ոգեշնչված Տիգրան Չուխաջյանը գրեց ազգային ազատագրական պայքարի իր հայտնի մարտական հիմնը՝ «Զեյթունցիների քայլերգը»:

Լրահոս
0