Հայկական կոնյակը մեզ օգնական կամ Կոնյուխովի համաշխարհային ռեկորդը

© Sputnik / Олег Смыслов / Անցնել ֆոտոբանկФедор Конюхов
Федор Конюхов - Sputnik Արմենիա
Ճանապարհորդ Ֆյոդոր Կոնյուխովն իր գործընկեր, օդագնաց Իվան Մենյայլոյի հետ նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ օդապարիկով առանց վայրէջքի թռիչքի տևողությամբ: Որքան էլ տարօրինակ հնչի, դրանում նրանց օգնել է հայկական կոնյակը:

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Հայկական կոնյակն օգնել է հայտնի ճանապարհորդ Ֆյոդոր Կոնյուխովին գործընկերջ հետ համաշխարհային ռեկորդ սահմանել՝ օդապարիկով առանց վայրէջքի թռիչքի տևողությամբ, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»: Նրանք օդում մնացել են ավելի քան 54 ժամ:

Նրանց հաջողվել է գերազանցել ճապոնացիների ռեկորդը (50 ժամ և 38 րոպե) ամենամեծ օդապարիկի (ծավալը՝ 10 000 խմ), թեթևացված զամբյուղի և ցուրտ եղանակի շնորհիվ:

Манвел Мамоян - Sputnik Արմենիա
Մամոյան. ես պատրաստ եմ Գինեսի 10 ռեկորդ սահմանել

«Մենք հատուկ սպասեցինք, երբ ջերմաստիճանն իջնի մինչև —20, քանի որ, որքան բարձր է օդապարիկի ներսում և դրսում ջերմաստիճանի տարբերությունը, այնքան մեծ է ամբարձիչ ուժը: Հետևաբար, այն կարող է ավելի երկար մնալ օդում», — հրատարակությանն ասել է Կոնյուխովի գիտարշավային շտաբի ղեկավար Սերգեյ Սերգեևը:

Օդագնացներն իրենց հետ վերցրել են թեյով և ապուրով թերմոսներ, բայց հենց առաջին օրը «տաք» սնունդը վերջացել է: Ռեկորդակիրները ևս մեկ օր ստիպված են եղել սնվել չոր սննդով՝ չորահացով, չրերով, շոկոլադով:

«Նրանց մոտ նույնիսկ մեկ շիշ հայկական կոնյակ է եղել»,- պատմել է Սերգեևը:

Օդագնացները 54 ժամա ընթացքում փորձել են մնալ 300 մետր անվտանգության բարձրության վրա: Ցամաք իջնելուց հետո Կոնյուխովը պատմել է հաջորդ օդային արկածի մասին. հիմա նա պատրաստվում է օդապարիկով բարձրանալ ստրատոսֆերա:

Русская версия

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала