Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Նոր դաշինքում Զարուհի Փոստանջյանի համար տեղ կա

© Sputnik / Asatur YesayantsАрмен Мартиросян
Армен Мартиросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած նախընտրական դաշինքի դռները Զարուհի Փոստանջյանի համար բաց են: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արմեն Մարտիրոսյանը:
Արմեն Մարտիրոսյան

Երեք նախկին նախարարների դաշինքը պատրաստ է իր շարքերում ընդունել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Զարուհի Փոստանջյանին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Եթե նույնիսկ դեմ է, բայց ցանկություն ունի մասնակցել դաշինքային պայքարին, մենք միայն կարող ենք ողջունել»,- ասաց նա:

Հիշեցնենք, Զարուհի Փոստանջյան հայտարարել էր, որ դեմ է հարազատ կուսակցության որևէ քաղաքական դաշինքի մասն կազմելուն՝ հույս հայտնելով, որ այն իր մեջ ուժ և իմաստություն կգտնի քաղաքական գործընթացներին սեփական անվան տակ մասնակցելու:

Լրահոս
0