Արցախի սահմանին լարվածության աճ է գրանցվել

© AFP PHOTO / KAREN MINASYAN Армянский военнослужащий. Село Мовсес
Армянский военнослужащий. Село Мовсес - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փետրվարի 12-ին և լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ:

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, ականանետներից, նռնականետներից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 950 կրակոց: Ադրբեջանական զինուժը արևելյան ուղղությամբ կիրառել է Դ-44 տիպի հրանոթներ՝ արձակելով 13 արկ, իսկ հյուսիսային և հարավային ուղղություններով՝ 60 և 82 միլիմետրանոց ականանետներ ու նռնականետներ՝ ընդհանուր առմամբ արձակելով 49 արկ, որից 41-ը ականանետներից, 8-ը՝ նռնականետներից:

ՊԲ առաջապահ զորամասերը աչալրջորեն հետևել են առաջնագծում տիրող զարգացումներին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար:

Русская версия

Լրահոս
0