00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտադրող. հայկական ջինսերը թուրքականից լավն են

© Sputnik / Ani Liparityan Одежда армянского производства
Одежда армянского производства - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ դիզայներների թիվն ամեն տարի աճում է, դրա հետ մեկտեղ` հագուստի արտադրության ծավալը։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Ռուս գործարարները միջոցներ են ներդրել հայ դիզայներների կողմից հիմնած տեքստիլի արտադրության մեջ։

Երեքշաբթի տեղի է ունեցել նախագծային պայմանագրի ստորագրումը, որով Ռուսաստանը կաջակցի տեքստիլի և հագուստի հայ արտադրողներին ՅՈՒՆԻԴՕ-ի ուղիներով (Արդյունաբերական զարգացման հարցերով Միացյալ ազգերի կազմակերպություն)։

Nanman կարի ֆաբրիկայի տնօրեն Արման Կատվալյանը լրագրողներին հետ զրույցում ասաց, որ ծրագիրը թույլ կտա աստիճանաբար դուրս գալ համաշխարհային շուկա։

«Այդ ծրագրով մեզ հնարավորություն է ընձեռվել ներկայացնել ձմեռային վերարկուներ և այլ հագուստ։ Տվյալ պահին մենք ջինսեր ենք արտահանում Ռուսաստանի Դաշնություն»,- ասաց Կատվալյանը։

Ինչպես նշեց կարի ֆաբրիկայի տնօրենը, առայժմ վաղ է խոսել արտադրության ծավալների մասին, բայց նա հույս ունի, որ դրանք կավելանան։ Կատվալյանի խոսքով` հիմա նրա ֆաբրիկայի գործունեությունն ուղղված է ռուսական շուկա հագուստ արտահանելուն, իսկ հետագայում արդեն հնարավորություն կունենա համագործակցել այլ երկրների հետ։

© Sputnik / Ani Liparityan Հայ դիզայներների աշխատանքը
Одежда армянского производства - Sputnik Արմենիա
Հայ դիզայներների աշխատանքը

«Մենք հաճույքով կաշխատենք այլ երկրների շուկաների հետ։ Հուսով ենք, որ կկարողանանք բացել ֆիրմային խանութներ։ Կցանկանայի այլ արտադրողների հետ միասին «5900BC» ապրանքանիշը ներկայացնի մեր հագուստը»,- նշեց նա։

Կատվալյանը հավաստիացնում է, որ ջինսե հագուստը որակով թուրքականից լավն է։

Էկոնոմիկայի նախարարությունը կանխագուշակում է` ամեն ինչ լավ կլինի

Իր հերթին Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ Հայաստանում տեքստիլի ոլորտը հեռանկարային է։

Сурен Караян - Sputnik Արմենիա
Կարայան. Ռուսաստանից 300 միլիոնից էլ շատ ներդրում կլինի

«Այսօր մենք ականատես ենք ծրագրի մեկնարկին, որն աջակցություն կցուցաբերի այդ գործընթացներում։ Մենք կապահովենք առնվազն 3,2 տոկոս տնտեսական աճ, որն ընկած է 2017թ-ի բյուջեի հիմքում»,- ասաց Կարայանը։ Նախարարը նշեց, որ անկախ նրանից` որոշ «ուժեր» ցանկանում են, թե ոչ, այդ նվազագույնը հստակ կապահովի։

«Կարող եմ ասել, որ այն ներդրումային ծրագրերի շրջանակներում, որոնք մենք ներկայացրել ենք ձեզ մի քանի օր առաջ, կստեղծվի 2200 աշխատատեղ»,- հավելեց նախարարը։

Ռուսական ներդրում

ՅՈՒՆԻԴՕ-ի «Հայաստանի արդյունաբերության` արտահանման ուղղվածություն ունեցող ոլորտների մրցունակության բարձրացումն արդիականացման և դեպի շուկաներ մուտքի ընդլայնման հաշվին» նախագիծը մեկնարկել է 2014թ-ին։

© Sputnik / Karen Yepremyan Արմինե Սիմոնյանն ու Սուրեն Կարայանը. ՅՈՒՆԻԴՕ–ի շնորհանդեսը Հայաստանում
Արմինե Սիմոնյանն ու Սուրեն Կարայանը. ՅՈՒՆԻԴՕ–ի շնորհանդեսը Հայաստանում - Sputnik Արմենիա
1/4
Արմինե Սիմոնյանն ու Սուրեն Կարայանը. ՅՈՒՆԻԴՕ–ի շնորհանդեսը Հայաստանում
© Sputnik / Karen Yepremyan Սուրեն Կարայանը Հայաստանում ՅՈՒՆԻԴՕ–ի շնորհանդեսի ժամանակ
Սուրեն Կարայանը Հայաստանում ՅՈՒՆԻԴՕ–ի շնորհանդեսի ժամանակ - Sputnik Արմենիա
2/4
Սուրեն Կարայանը Հայաստանում ՅՈՒՆԻԴՕ–ի շնորհանդեսի ժամանակ
© Sputnik / Karen Yepremyan Արմինե Սիմոնյանն ու Սուրեն Կարայանը. ՅՈՒՆԻԴՕ–ի շնորհանդեսը Հայաստանում
Արմինե Սիմոնյանն ու Սուրեն Կարայանը. ՅՈՒՆԻԴՕ–ի շնորհանդեսը Հայաստանում - Sputnik Արմենիա
3/4
Արմինե Սիմոնյանն ու Սուրեն Կարայանը. ՅՈՒՆԻԴՕ–ի շնորհանդեսը Հայաստանում
© Sputnik / Karen Yepremyan Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական–դեսպանորդ Անդրեյ Իվանով
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական–դեսպանորդ Անդրեյ Իվանով - Sputnik Արմենիա
4/4
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական–դեսպանորդ Անդրեյ Իվանով
1/4
Արմինե Սիմոնյանն ու Սուրեն Կարայանը. ՅՈՒՆԻԴՕ–ի շնորհանդեսը Հայաստանում
2/4
Սուրեն Կարայանը Հայաստանում ՅՈՒՆԻԴՕ–ի շնորհանդեսի ժամանակ
3/4
Արմինե Սիմոնյանն ու Սուրեն Կարայանը. ՅՈՒՆԻԴՕ–ի շնորհանդեսը Հայաստանում
4/4
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական–դեսպանորդ Անդրեյ Իվանով

«Ծրագիրը ֆինանսավորվում է կազմակերպության բյուջեում ռուսական ներդրման որոշակի մասի հաշվին»,- ասվում է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի ողջույնի խոսքում, որն ընթերցել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Անդրեյ Իվանովը։

Դեսպանի խոսքում նշվում է, որ աշխատանքի համար որպես ֆոկուսային ոլորտ ընտրվել է հեռանկարային տեքստիլային արտադրությունը` հաշվի առնելով Հայաստանում արտադրության պատմական առանձնահատկությունները, ունեցած հզորությունները, ոլորտի զարգացման սոցիալական ուղղվածությունը։

Русская версия

Լրահոս
0