Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Սարգսյան. «Մենք շարունակելու ենք աջակցել Սիրիայի ժողովրդին»

© Asatur YesayantsВиген Саркисян в аэропорту Эребуни при отправке гумпомощи в Сирию
Виген Саркисян в аэропорту Эребуни при отправке гумпомощи в Сирию - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանից շուրջ 40 տոննա պարենային և առաջին անհրաժեշտության ապրանքներ են ուղարկվել Սիրիա։ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը շարունակելու է աջակցել Սիրիայի ժողովրդին, բոլոր այն մարդկանց, որոնք դրա կարիքը ունեն։
Վիգեն Սարգսյան

Արդեն երկրորդ անգամ է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ` Հայաստանը, համագործակցելով ՌԴ-ի հետ, կազմակերպում է մարդասիրական օգնության առաքումը Սիրիա։

«Հայաստանը շատ լավ է հիշում, որ հենց Սիրիայի ժողովուրդն է եղել, որ մեկ դար առաջ հայ ժողովրդին բաժին հասած արհավիրքի ժամանակ բացեց դռներն ու հյուրընկալեց հայերին։ Հուսով ենք, որ Սիրիայում օր առաջ խաղաղություն կհաստատվի, և մարդիկ բնականոն կյանք կվերադառնան։ Բայց մինչ այդ մենք շարունակելու ենք աջակցել Սիրիայի ժողովրդին»,- ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Ըստ նրա` մարդասիրական օգնությունն ազգային պատկանելություն չի ճանաչում։

«Մենք կուզենք, որ այս օգնությունը հավասարաչափ բաշխվի նրանց, որոնք այսօր դրա կարիքն ունեն»,- ասաց նախարարը։

 

Լրահոս
0