00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գեդիկյան vs Գուռիարան. Մադրիդում ԱՍԱԼԱ–ի և Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կցուցադրվի

© AFP 2024 / KAREN MINASYANМузей Геноцида армян 1915 года
Музей Геноцида армян 1915 года - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մադրիդում փետրվարի 21–ին տեղի կունենա «Մի խենթի պատմություն» ֆիլմի ցուցադրությունը։ Ֆիլմը, որը պատմում է ԱՍԱԼԱ–ի, Հայոց ցեղասպանության և Հայաստանի մասին, մարտի 24–ից կցուցադրվի Իսպանիայի բոլոր կինոթատրոններում։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանի «Մի խենթի պատմություն» ֆիլմի հիմքում իսպանացի հայտնի լրագրող Խոսե Գուռիարանի հետ պատահած իրական պատմությունն է։ Գլխավոր իրադարձությունը Փարիզի փողոցներից մեկում տեղի ունեցած պայթյունն է։ Ֆիլմում ներկայացվում է, որ այն տեղի է ունեցել 1981թ-ին։

Իրականում պայթյունը եղել է 1980թ-ի դեկտեմբերի 29-ին Մադրիդում։ «Բեյրութից Իսպանիա փախած հայը պայթեցնում է թուրք դեսպանի ավտոմեքենան, որի հետևանքով տուժում է ավտոմեքենայի կողքով անցնող հեծանվորդը։ Վիրավորին այցելում է պայթյունն իրականացրած տղամարդու մայրը։ Հանդիպման ժամանակ հեծանվորդը խնդրում է նրա որդու հետ դեմառդեմ հանդիպում կազմակերպել», — ասվում է կատալոնական «La Filmoteca» կինոթատրոնի կայքում։

Այդ սյուժետային գծի միջոցով բացահայտվում են հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերը` Հայոց ցեղասպանությունն ու հետևանքները։ Ֆիլմը նկարահանվել է Գուռիարանի «LA BOMBA» ինքնակենսագրական գրքի մոտիվներով։ Գուռիարանը հենց այդ հեծանվորդն է եղել։

Մադրիդում պայթյունի կազմակերպիչները եղել են ԱՍԱԼԱ-ի անդամները, որոնք պահանջել են իշխանություններից ազատ արձակել իրենց մարտիկներից մեկին։ Հայտնի լրագրողը բազմաթիվ վիրահատություններ է տարել` հեռացրել են բեկորները, մաշկի փոխպատվաստում են արել, վերականգնել են ոտքերի փշրված ոսկորներն ու պրոթեզավորել են վերջույթները։ Նա ստիպված է եղել վերստին քայլել սովորել, իսկ այդ ընթացքում հանդիպել է պայթյունի կազմակերպիչներին ու ընկերացել նրանց հետ։

Хосе Антонио Гурриаран - Sputnik Արմենիա
ԱՍԱԼԱ-ի գործողությունից տուժած իսպանացին սիրեց Հայաստանն ու հայերին

«LA BOMBA»-ում Գուռիարանը նկարագրել է ոչ միայն իր պատմությունը, ԱՍԱԼԱ-ի անդամների հետ հանդիպումները, այլ նաև պատմել է Հայաստանի մասին ու բարձրացրել 1915թ-ի Հայոց ցեղասպանության հարցը։ Իսպանացին իր կյանքի վերջին 30 տարիները նվիրել է Հայաստանի հետ ծանոթությանը, Հայոց ցեղասպանության ուսումնասիրմանը և իր երկում հայկական հարցի լոբբինգին։ Գուռիարանին է պատկանում «Հայեր. մոռացված Ցեղասպանություն» գիրքը, որը նա գրել է Հայաստան այցելելուց հետո 2007թ-ին։

ԱՍԱԼԱ կամ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը ձևավորվել է 1975 թվականին։ 1973 թվականին 78 տարեկան Գուրգեն Յանիկյանը Լոս Անջելեսի արվարձան Սանտա-Բարբարայում գնդակահարում է երկու թուրք դիվանագետի՝ Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մեհմեդ Բայդարին և հյուպատոս Բահադըր Դեմիրին։ Այդ գործողությամբ հայկական նորագույն զինյալ պայքարի սկիզբը դրվեց։ Յանիկյանը դարձավ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հոգևոր հայրը։

Русская версия

Լրահոս
0