Իբրահիմովիչը վստահություն է հաղորդել Մխիթարյանին և Մատային

© Sputnik / Instagram/Manchester United Две награды Английской Премьер Лиги в декабре. Златан Ибраимович признан лучшим игроком EA_Sports, а Генрих Мхитарян получил награду "Лучший гол месяца"
Две награды Английской Премьер Лиги в декабре. Златан Ибраимович признан лучшим игроком EA_Sports, а Генрих Мхитарян получил награду Лучший гол месяца - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտնել է, որ Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի` «Ուոթֆորդի» հետ խաղում փորձում էր վստահություն հաղորդել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և իսպանացի Խուան Մատային:

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նշել է, որ «Ուոթֆորդի» հետ խաղում կարող էր ավելին անել` գոլի հեղինակ դառնալ, տեղեկացնում է armsport.am-ը՝ հղում անելով ակումբի պաշտոնական կայքին:

«Ունեի 1-2 լավ հնարավորություն և պետք է աչքի ընկնեի: Նկատի ունեմ, որ այս խաղերում շատ հնարավորություններ չես ունենում, և, երբ դրանք առաջանում են, պետք է օգտվես դրանցից: Այդ պատճառով փոքր-ինչ հիասթափված էի ինձնից:Շատ էի ստանում գնդակը, փորձում էի պահեր ստեղծել և կայունություն հաղորդել թիմին:

Միակ բանը, ինչը պակասեց, դա գոլն էր, սակայն փորձում էի Մխիթարյանին և Մատային իմ շուրջ խաղալու տարբերակ տալ, վստահություն հաղորդել այս տղաներին:

Ինչ վերաբերում է Եվրոպա լիգայում «Սենթ էտյենի» հետ հանդիպումներին, ապա դրանք եզրափակչի են նման: Էական չէ, եթե մեզ հաջողվի առաջին խաղում լավ արդյունքի հասնել, քանի որ լավ արդյունքն անհրաժեշտ է երկու հանդիպումներում էլ»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Լրահոս
0