Ամերիկայի ամենագեղեցիկ հանցագործը բանտը փոխեց բեմահարթակով

© AP Photo / Diane Bondareff Джереми Микс на подиуме
Джереми Микс на подиуме - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ամենագեղեցիկ հանցագործի ելույթին ուշի ուշով հետևում էին Մադոննան և Փերիս Հիլթոնը։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. 33-ամյա Ջերեմի Միքսը, որը հայտնի էր որպես ժամանակակից աշխարհի ամենագեղեցիկ հանցագործը փոխեց «վանդակավոր երկինքը» բեմահարթակի հետ։ Փետրվարի 13-ին Միքսն առաջին անգամ Նյու Յորքի նորաձևության շաբաթվա շրջանակներում բեմ դուրս եկավ, հայտնում է Daily Mail-ը։

© AP/Stockton Police DepartmentՋերեմի Միքս
Джереми Микс - Sputnik Արմենիա
Ջերեմի Միքս

Միքսը հանդես եկավ գերմանացի մոդելավորող Ֆիլիպ Պլեյնի նոր հավաքածուի ցուցադրությամբ։

Նյու Յորքի հանրային գրադարանի աստիճաններին, որտեղ անցկացվում էր ցուցադրությունը, փետրվարի 13-ին հարյուրավոր հայտնի հյուրեր էին հավաքվել։ Ցուցադրությանը մասնակցեցին նաև այնպիսի հեռուստատեսային և երաժշտական գերաստղեր, ինչպիսիք են Քայլի Ջեները, «բազմատաղանդ» Փերիս Հիլթանը, փոփ աստղ Մադոննան և այլ հյուրեր։​

"Hot felon" Jeremy Meeks
Philipp Plein #NYFW pic.twitter.com/aTu0R6QHsw

​2014 թվականի ամռանը Միքսին մեղավոր էին ճանաչել ապօրինի զենք պահելու համար և բանտ նստեցրել։ Նա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ Կալիֆոռնիա նահանգի ոստիկանությունը նրա լուսանկարները տեղադրեց Facebook սոցցանցի իրենց էջում, իսկ դրանից հետո համացանցի օգտատերերը սկսեցին տառապել «միքսոմանիայով»։

​Պատիժը կրելու ընթացքում Միքսը մոդելային գործակալություններից և հոլիվուդյան պրոդյուսերներից սկսեց առաջարկներ ստանալ։

Հանցագործը պայմանագիր ստորագրեց հոլիվուդյան երկու պրոդյուսերների հետ, որոնք նրան առաջարկում էին մասնակցություն տարբեր նախագծերում և ամսական 30-100 հազար դոլար եկամուտ։

Русская версия

Լրահոս
0