Արգենտինայում պատժելու են Հայոց ցեղասպանությունը ժխտողներին

© Sputnik / Asatur YesayantsФлаги Армении и Аргентины
Флаги Армении и Аргентины - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արգենտինայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Արգենտինայի օրենսդիր մարմինը նախագիծ է ներկայացվել, որը պատիժ է նախատեսում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։ Օրինագիծը նախապատրաստել է Արգենտինայի խորհրդարանի «Ֆրոնտ զա Պոբեդու» կուսակցության պատգամավոր Նիլդա Գարեն, հայտնում է Prensa Armenia գործակալությունը։

«Մի շարք եվրոպական պետությունների օրենսդրության վրա հիմնված նախագիծը քրեական պատասխանատվություն է նախատեսելու նրանց համար, ովքեր հանրորեն ժխտելու են կամ արդարացնելու ցեղասպանությունը և մարդկության դեմ կատարված հանցագործությունը»,- ասել է Գարեն։

Գարեն 2005-2010 թվականներին զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը, իսկ 2010-2013 թվականներին գլխավորում էր Արգենտինայի անվտանգության նախարարությունը։

Русская версия

Լրահոս
0