Հայաստանն ամենաանվտանգ երկրների ցանկում է

© Sputnik / Asatur YesayantsЗаснеженный Ереван
Заснеженный Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանն այն 20 երկրներից է, որտեղ հանցագործությունը ցածր մակարդակ ունի։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Վիճակագրական տարբեր տվյալների ուսումնասիրությամբ զբաղվող Numbeo կազմակերպության անցկացրած հետազոտության համաձայն` Հայաստանն անվտանգության բարձր մակարդակ ունի։ Մեր երկիրն այդ առումով ընդգրկվել է անվտանգ երկրների ցանկի 19-րդ հորիզոնականում։

Ցուցակի առաջին տեղում Քաթարն է, տասնյակում են ընդգրկվել նաև Բելառուսը, Վրաստանը, Սինգապուրը, Ավստրիան, ԱՄԷ-ն և Վրաստանը։

Ռուսաստանը 67-րդ տեղում է, Իրանը` 83-րդ,Ղազախստանը` 72-րդ, Ուկրաինան` 85-րդ։

Ամենավտանգավոր երկիր է համարվել Վենեսուելան։ Վտանգավոր երկրների ցանկում են ներառվել նաև Նոր Գվինեան, Հոնդուրասը, Հարավային Սուդանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Աֆղանստանը, Սալվադորը, Նիգերիան, Բրազիլիան։

Անվտանգության և հանցավորության ցուցիչը կազմվել է Numbeo կայքում անցկացված հարցախույզի հիման վրա։

Русская версия

Լրահոս
0