00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դաշնակցության թեկնածուները միմյանց դեմ չեն պայքարելու

© Sputnik / Asatur YesayantsПартия Дашнакцутюн
Партия Дашнакцутюн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրությունների կգնա միայնակ` առանց որևէ քաղաքական ուժի հետ դաշինք կազմելու: Այսօր կուսակցության ղեկավարները ներկայացրին նախընտրական ցուցակների առաջին 2-3 տասնյակ թեկնածուների անունները:

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Ապրիլի 2-ին նախանշված խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ն կմասնակցի միայնակ՝ իր կուսակից ընկերներից ու անկուսակցական համակիրներից կազմված նախընտրական ցուցակներով: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեցին ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ու ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

Председатель Социал-Демократической партии «Гнчакян» Нарек Галстян - Sputnik Արմենիա
Հնչակյանները չեն մասնակցի խորհրդարանական ընտրություններին

Դաշնակցության համամասնական ցուցակը գլխավորում են Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Դավիթ Լոքյանը: Առաջին կին թեկնածուն Արմենուհի Կյուրեղյանն է: Նրան հաջորդում են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, Արմեն Բաբայանը, Ռուզան Առաքելյանը, Սպարտակ Սեյրանյանը: Առաջին տասնյակը եզրափակում է Միքայել Մանուկյանը:

ՀՅԴ համամասնական ցուցակի երկրորդ տասնյակում, ինչպես նշեց Աղվան Վարդանյանը, ընդգրկված են հիմնականում երիտասարդ կուսակցականներ, նոր դեմքեր:

Նրանց թվում են ՀՅԴ ԳՄ անդամ, նախկին սոցապ նախարար Արսեն Համբարձումյանը, վիրաբույժ Արտավազդ Սահակյանը, ազատամարտիկ Արթուր Եղիազարյանը, լրագրող Լիլիթ Մանուկյանը, Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը, նախկին պատգամավորներ Արտաշես Շահբազյանն ու Կարեն Շախմուրադյանը, Դավիթ Լոքյանի որդի Սերգեյ Լոքյանը:

© Sputnik / Nelli Danielyan Արմեն Ռուստամյանն ու Աղվան Հովսեփյանը
Армен Рустамян и Агван Варданян  - Sputnik Արմենիա
Արմեն Ռուստամյանն ու Աղվան Հովսեփյանը

ՀՅԴ-ն շուրջ 170 թեկնածուներից բաղկացած ցանկ է ներկայացրել ընտրողներին, որոնցից շուրջ 45-ն անկուսակցական են, 150-ը ներկայացված են նաև տարածքային՝ ռեյտինգային ցուցակներում:

Ավան, Նոր Նորք, Քանաքեռ Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքում Դաշնակցության ռեյտինգային ցուցակը գլխավորում են Ռուզաննա Առաքելյանը, Վահան Գեղամյանը, Սերգեյ Լոքյանը, Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն վարչական շրջաններում՝ Միքայել Մանուկյանը, Հովհաննես Վարդանյանը, Անահիտ Հարությունյանը, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններում՝ Արթուր Եղիազարյանը, Մհեր Սահակյանը, Սամվել Սարգսյանը, Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններում՝ Լևոն Գրիգորյանը, Բագրատ Եսայանը, Անահիտ Հարությունյանը:

Ցանկը լրագրողներին ներկայացնելով` Աղվան Վարդանյանը հայտարարեց` ՀՅԴ տարածքային թեկնածուները միմյանց դեմ չեն պայքարելու:

«Չեք տեսնի միմյանց հանդեպ մրցակցություն, մեկը մյուսի ձայները խլելու փորձեր, մենք ունենք մեկ միասնական թիմ, և յուրաքանչյուրն ունի մեկ նպատակ՝ առավելագույն ձայներ ապահովել Դաշնակցությանը»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ ավելացնելով, որ դրանով իրենց կուսակցությունը տարբերվում է մյուս քաղաքական ուժերից:

ՀՅԴ նախընտրական կենտրոնական շտաբի պետն Աղվան Վարդանյանն է:

Լրահոս
0