Գնացքի մի վագոնը դուրս է եկել ռելսերից

© Sputnik / Arpi BeglaryanПоезд. Железная дорога
Поезд. Железная дорога - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր Գյումրի–Երևան երկաթգծի մի հատվածում բեռնատար գնացքի վագոններից մեկի անվազույգը դուրս է եկել ռելսերից, ինչի պատճառով երկաթգծի այդ հատվածը որոշ ժամանակով փակվել է։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Գյումրի- Երևան գնացքի ուղևորները չեն հասել Երևան, այլ վերադարձել են Գյումրի, քանի որ նախորդ բեռնատար գնացքի մի վագոնի անվազույգը դուրս է եկել ռելսից և խափանել երկաթգծի աշխատանքը։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վարդան Ալոյանը:

Ըստ` Ալոյանի վնասը մեծ չէ, բայց բավականին ժամանակ է պահանջում վերականգնողական աշխատանքն, ինչն այս պահին ընթանում է։

Ուղևորներին չսպասեցնելու համար հետ են ուղարկել, բայց բոլորին փոխհատուցելու են, մարդիկ հնարավորություն կստանան հաջորդ գնացքով մեկնել Երևան:

Русская версия

Լրահոս
0