Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

ՀՅԴ կարգախոսն է «Նոր սկիզբ, արդար Հայաստան»

© Sputnik / Asatur YesayantsАрмен Рустамян
Армен Рустамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ն կմասնակցի ՙՆոր սկիզբ, արդար Հայաստան՚ կարգախոսով: Այսօր լրագրողներին հայտնեց ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը:
Արմեն Ռուստամյան

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշեց, որ ԱԺ առաջիկա ընտրությունները Հայաստանի համար բացառիկ նշանակություն ունեն:

Դաշնակցությունը դրանք իր որդեգրած բարեփոխումների իրականացման ճանապարհին նոր սկիզբ է համարում և ընտրությունների է գնում ՙՆոր սկիզբ, արդար Հայաստան՚ կարգախոսով:

«Մենք իսկապես նոր սկիզբ ենք տեսնում մեր երկրի համար՝ պայմանավորված այս ընտրություններով: Երկրում կուտակված դժգոհությունը հավերժ կմնա, եթե մենք չվերացնենք այն առաջացնող պատճառները»,- ասաց Ռուստամյանը: Իսկ պատճառները, նրա խոսքով, երկրում պահպանվող համակարգային արատներն են:

ՙԱնձինք են փոխվել, իշխանություններ են փոխվել, բայց իշխանության որակ չի փոխվել՚,- նշեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչը՝ հավելելով, որ նոր սկիզբ ասելով` ՀՅԴ-ն հասկանում է նոր որակի իշխանության ձևավորում:

 

Լրահոս
0