Խորհրդային ինֆորմբյուրոյից. Հազվագյուտ լուսանկարների ցուցահանդես

© Sputnik / Asatur YesayantsВыставка "75 лет. История начинается с новости" в РЦНК
Выставка 75 лет. История начинается с новости в РЦНК - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում (ԳՄՌԿ) բացվեց Խորհրդային ինֆորմբյուրոյի 75-ամյակին նվիրված «75 տարի։ Պատմությունը սկսում է լուրերից» ցուցահանդեսը։

Sputnik Արմենիային տված հարցազրույցում ցուցահանդեսի մասին պատմեց ԳՄՌԿ մշակութային և հասարակական ծրագրերի բաժնի ղեկավար Իրինա Կասացկայան։ Զրուցել է Անի Լիպարիտյանը։

-Իրինա Ֆյոդորովնա, մանրամասներ կպատմե՞ք «75 տարի։ Պատմությունը սկսում է լուրերից» ցուցահանդեսի մասին։ Որքա՞ն է այն տևելու։

Հայաստանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը ներկայացնում է Խորհրդային ինֆորմբյուրո գործակալության 75-ամյակին նվիրված «75 տարի։ Պատմությունը սկսում է լուրերից» շարքը։ Մենք գիտենք, որ Խորհրդային ինֆորմբյուրոն այնպիսի խոշոր հայրենական գործակալությունների նախահայրն է, ինչպիսիք ԱՊՆ-ը, ՌԻԱ Նովոստին, ՄՏԳ «Ռոսիա Սեգոդնյան»։

Մենք ցուցադրում ենք Խորհրդային ինֆորմբյուրոյի գոյության չորս դարաշրջանները ներկայացնող 50 լուսանկար, որոնք պատմում են ինչպես համաշխարհային պատմության մեջ, այնպես էլ մշակութային, սպորտային և քաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

Ցուցահանդեսին ներկայացված են տարբեր մրցույթների հաղթողների աշխատանքներ, այդ թվում նաև միջազգային, ինչպես նաև նախկինում ոչ մի տեղ չհրապարակված լուսանկարներ։

-Բոլոր լուսանկարները բացառի՞կ են։ Ո՞ր ժամանակաշրջանն են դրանք ընդգրկում։

Ոչ բոլորը։ Կան լուսանկարներ, որոնք վերցրած են ՌԻԱ Նովոստիի արխիվից։ Միանգամից հարկ է նշել, որ դրանք բնօրինակները չեն, այլ լուսանկարներ, որոնք հատուկ ցուցահանդեսի համար են արվել։ Լուսանկարներում կարելի է տեսնել տարբեր քաղաքական գործիչների, ինչպես նաև այնպիսի անձանց, ում մասին կարելի է տեղեկանալ պատմությունից։
Այստեղ ներկայացված են 1936 թվականից մինչ օրս արված աշխատանքներ։

© Sputnik / Asatur Yesayants«75 տարի։ Պատմությունը սկսում է լուրերից» ցուցահանդեսը
«75 տարի։ Պատմությունը սկսում է լուրերից» ցուցահանդեսը - Sputnik Արմենիա
1/3
«75 տարի։ Պատմությունը սկսում է լուրերից» ցուցահանդեսը
© Sputnik / Asatur Yesayants «75 տարի։ Պատմությունը սկսում է լուրերից» ցուցահանդեսը
«75 տարի։ Պատմությունը սկսում է լուրերից» ցուցահանդեսը - Sputnik Արմենիա
2/3

3/3

-Հիմնականում, լուսանկարներում պատմական փաստե՞ր են։

Այո։ Սա մեր ոչ հեռու և հեռավոր անցյալն է։ Այցելուները հնարավորություն կունենան մեկ ամսվա ընթացքում տեսնելու ԳՄՌԿ-ում ներկայացված բոլոր 50 լուսանկարները։ Ինչպես նաև նրանք հնարավորություն ունեն ծանոթանալ այն նկարիչների հետ, որոնք այսօրվա դրությամբ մեծ պարգևների են արժանացել Ռուսաստանում և նրա սահմաններից դուրս։
Օրինակ, ներկայացվել են «Фронтовая иллюстрация» թերթի լուսանկարիչ Անատոլի Գարանինի «Զինվորի մահը» աշխատանքը։ Նրա արված լուսանկարը համալրեց դասական ստեղծագործությունների ռազմաճակատային ֆոտոռեպորտաժների շարքը։

Русская версия

Լրահոս
0