Ինտերպոլը կօգնի Հայաստանին արգելափակել ծայրահեղական կայքերը

© AFP 2023 / ROSLAN RAHMAN / AFP Интерпол
Интерпол - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի անվտանգության մարմինների ներկայացուցիչները մասնակցում են ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կենտրոնների ղեկավարների խորհրդակցությանը, որն անցկացվում է Ռուսաստանի Օդինցովո քաղաքում։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Ինտերպոլը և Եվրապոլը կօգնեն ԱՊՀ երկրներին արգելափակել ծայրահեղական կայքերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար, ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովին։

«ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի և մի շարք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես Ինտերպոլի և Եվրապոլի հետ աշխատանքային կապերի ընթացքում ձևավորվել է լրացուցիչ մեխանիզմ, որով կհակազդեն ահաբեկչական և ծայրահեղական բովանդակության ունեցող և ԱՊՀ երկրներում արգելված կայքերին», — ասել է Նովիկովը ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կենտրոնների ղեկավարների խորհրդակցության ընթացքում։

Նրա խոսքով` նման ռեսուրսների գործունեությունը հաճախ ղեկավարվում է այն երկրներից, որոնք ընդգրկված չեն ԱՊՀ-ում։

Խորհրդակցության աշխատանքին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենիայի և Ուզբեկստանի անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների պատվիրակությունները։

Русская версия

Լրահոս
0