Նալբանդյանը բանակցություններ կվարի Լավրովի հետ

© Sputnik / Asatur YesayantsМинистры иностранных дел России и Армении Сергей Лавров и Эдвард Налбандян
Министры иностранных дел России и Армении Сергей Лавров и Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի ԱԳՆ–ն հայտնում է, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22–ը կայցելի Մոսկվա։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ին կայցելի Ռուսաստան, չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Այցի շրջանակում բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

«Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմանի համագործակցությունը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը, ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցության խնդիրները», — ասել է դիվանագետը։

Զախարովան նշել է, որ այցը կդառնա ռուս-հայկական հագեցած երկխոսության շարունակությունը` ուղղված դաշնակցային փոխազդեցության հետագա զարգացմանը քաղաքական, առևտրատնտեսական և մարդասիրական ոլորտներում։

Русская версия

Լրահոս
0