ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 16-17-ին, կայցելի Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին: ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի խոսքով` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից եղել է առաջարկ՝ հանդիպելու նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեյարովի հետ։
«Դեռ հստակ չէ, թե ադրբեջանական կողմը ինչ խաղեր կտա՝ իր սովորության համաձայն»,- նշեց Բալայանը:
Արտգործնախարարությունից Sputnik Արմենիային հայտնում են, որ Մյունխենում նախատեսված է նախարար Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա։