Ռիտա Սարգսյան. «Երեխան դեռ մանկուց պետք է սովորի բարեգործություն անել»

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների միջազգային կոնֆեդերացիայի առաջարկով` 2002 թվականից փետրվարի 15-ին ամեն տարի նշվում է Երեխաների մոտ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը:

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո կազմակերպվեց բարեգործական համերգ, որի ամբողջ հասույթը կուղղվի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։ Ուշագրավ է, որ տոմսերի գնորդները դպրոցականներ են։ Իսկ համերգի նպատակն է` նրանց մանկուց սովորեցնել բարեգործության արվեստը։

«Երեխան դեռ մանկուց պետք է սովորի բարեգործություն անել։ Կարևոր չէ` ինչքան ու ինչպես կլինի։ Կարևորը, որ երեխան զգա բարեգործություն անելու հաճույքը»,-ասաց Ռիտա Սարգսյանը։

 

Լրահոս
0