00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԻՆ-ը զգուշացնում է. չքայլել սառած Սևանա լճի վրայով

© Sputnik / Asatur YesayantsОзеро Севан зимой
Озеро Севан зимой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Սևանա լիճը սառցակալել է և զգուշացնում է լճի վրա չքայլել, մեքենա չվարել, քանի որ սառցի շերտը բարակ է, կարող են անկանխատեսելի հետևանքներ լինել։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Պայմանավորված 2017թ. եղանակային պայմանների առանձնահատկություններով՝ փետրվարի 3-ից Սևանում ձևավորվել է համատարած սառցածածկույթ, սառցի հաստությունը հասնում է 10-15 սմ, տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Սևանա լճի առաջին սառցային շերտերը ձևավորվում են ափի մոտ` սկսած նոյեմբերի սկզբից, սակայն լիճը համատարած սառույցով ծածկվում է ոչ միշտ:

Озеро Севан зимой - Sputnik Արմենիա
Սևանա լճի ձմեռային գեղեցկությունը

Բաց լճի վրա սառույցը առաջանում է հունվարի երկրորդ կեսից մինչև փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածում: Վերջին տարիներին լճի ջրի դարավոր պաշարների օգտագործման պատճառով առաջին սառցային երևույթները 15-17 օր ավելի շուտ են սկսվում, քան այն ձևավորվում էր լճի բնական մակարդակի ժամանակ:

Երբ դեկտեմբեր-փետրվարին ընթացքում օդի միջին ջերմաստիճանը —5.6˚C-ից ցածր է, իսկ փետրվարին առանց քամի եղանակի տևողությունը կազմում է 100 ժամ և ավելի, ապա լճի վրա ձևավորվում է համատարած սառցածածկույթ, որից լիճն ազատվում է մարտի վերջերին-ապրիլի սկզբին:

Ըստ պատմական տվյալների դիտարկումների՝ ամենաշուտը Սևանա լիճը սառել է 2008թ. հունվարի 14-ին, իսկ ամենից ուշը՝ 1959թ. փետրվարի 28-ին, ընդ որում, ամենաերկար սառցածածկույթը պահպանվել է 1972թ.-ին` մոտ 85 օր, առավելագույն հաստությունը՝ 40-45սմ:

Озеро Севан зимой - Sputnik Արմենիա
Սևանա լճում կորած ձկնորսին դեռ չի հաջողվում գտնել

Ընդհանուր առմամբ, լճի համատարած սառցակալումը ունի դրական և բացասական կողմեր: Դրականն այն է, որ սառցածածկի պայմաններում գրեթե բացակայում է գոլորշացումը, որը փետրվարին օրական միջին հաշվով կազմում է 1,1 մլն խմ ջուր: Բացասական կողմերից է այն, որ լճի վրա առաջացած մակերևութային սառույցը խոչընդոտում է ջրում թթվածնի լուծունակությանը և պակասում է թթվածնի քանակությունը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է ափամերձ բնակավայրերի բնակիչներին՝ լճի վրայով չքայլել և ավտոմեքենա չվարել, քանի որ սառցածածկի հզորությունը մեծ չէ և կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների:

Լրահոս
0