Հանրապետականի ցուցակում չլինելն անակնկալ չէր վարչապետի համար

© Sputnik / Karen Yepremyan Карен Карапетян. Заседание Национального собрания РА, 08.02.2017
Карен Карапетян. Заседание Национального собрания РА, 08.02.2017 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում չընդգրկվելը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի համար անակնկալ չէ:

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Այսօր, Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, պատասխանելով ընտրացուցակների վերաբերյալ ուսանողներից մեկի հարցին, ասել է.

«Ինձ համար անակնկալ չէ, որ Հանրապետական կուսակցության ցուցակում չեմ: Կարող է` կա սահմանափակում, որին ես չեմ բավարարում»:

Իսկ ինչ է անելու ինքը խորհրդարանական ընտրություններից հետո հարցին, Կարեն Կարապետյանը պատասխանել է, որ եթե խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցությունը հասնի հաջողության և Կառավարություն ձևավորի, ինքը հույս ունի, որ ներկայիս թիմը կշարունակի աշխատել։

Հիշեցնենք, որ երեկ հրապարակվեց խորհրդարանական ընտրությունների մասնակցության ՀՀԿ համամասնական ցուցակը։ ՀՀԿ ընտրական ցուցակի առաջին տեղում Վիգեն Սարգսյանն է, երկրորդ տեղում` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երրորդը՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Հնգյակում են նաև պատգամավոր Արա Բաբլոյանը և մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Լրահոս
0