Հնչակյանները չեն մասնակցի խորհրդարանական ընտրություններին

© Личная страница в ФейсбукеПредседатель Социал-Демократической партии «Гнчакян» Нарек Галстян
Председатель Социал-Демократической партии «Гнчакян» Нарек Галстян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը(ՍԴՀԿ) առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի մասնակցելու:

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Հայաստանի Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցություն չի ունենա։ Փոխարենը կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՍԴՀԿ կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը:

Республиканская партия Армении - Sputnik Արմենիա
Հին օլիգարխները ՀՀԿ նոր ցուցակում

«Խորհրդարանական ընտրություններին ՍԴՀԿ-ի չմասնակցելու պատճառը արհեստական խոչընդոտներն են: Սակայն այդ խոչընդոտները ՍԴՀԿ-ին ետ չեն կանգնեցնի իր նպատակներից: Մենք լինելու ենք արտախորհրդարանական ուժ և շարունակելու ենք տանել մեր պայքարը»,-ասաց Նարեկ Գալստյանը:

Կուսակցության ատենապետը հավելեց նաև, որ որևէ խոչընդոտ իրենց չի կարող ետ պահել ավագանու ընտրություններին մասնակցելուց:

Հիշեցնենք, որ ՍԴՀԿ-ն քննարկում էր «Ծառուկյան դաշինքին» անդամակցելու հարցը, նույն հարցով քննարկում կար նաև Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած ՎՍԴՀԿ-ում:

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը գրառում էր կատարել, նշելով, որ հաշվի առնելով ՍԴՀԿ-ի և ՎՍԴՀԿ-ի հետ հակասությունները` Գագիկ Ծառուկյանն այս փուլում նպատակահարմար չի գտնում նրանց հետ դաշինքային համագործակցությունը:

Լրահոս
0