ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Ադրբեջանն այս գիշեր ավելի քան 600 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Այս մասին հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Բացի հրաձգային զինատեսակներից, արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետներ՝ արձակելով 3 արկ»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: