Յուրա Մովսիսյանը դարձել է գոլի հեղինակ

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցЮра Мовсисян
Юра Мовсисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը ընկերական հանդիպման ժամանակ գոլի հեղինակ է դարձել։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» մինչմրցաշրջանային փուլում հերթական ստուգողական հանդիպումն է անցկացրել: «Մինեսոտա Յունայթեդի» հետ խաղն ավարտվել է 3:3 հաշվով: Այս մասին տեղեկացնում է ArmSport կայքը։

Մրցավեճի 57-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը 11 մետրանոցից կատարած դիպուկ հարվածով կրճատել է հաշվի տարբերությունը:

Հայ ֆուտբոլիստն այս խաղում ևս եղել է իր թիմի ավագը: Մովսիսյանը փոխարինվել է հանդիպման 75-րդ րոպեին։

Լրահոս
0