Տեր-Պետրոսյանը գլխավորում է ՀԱԿ-ՀԺԿ ցուցակը

© AFP 2023 / KAREN MINASYANЛевон Тер-Петросян
Левон Тер-Петросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը փետրվարի 16-ին ներկայացրեց իր համամասնական, ռեյտինգային և փոքրամասնությունների ցուցակները:

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ներկայացրեց կուսակցության համամասնական ցուցակը, որը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Ցուցակի երկրորդ հորիզոնականում է Ստեփան Դեմիրճյանը (ՀԺԿ նախագահ), երրորդում` Լևոն Զուրաբյանը (ՀԱԿ խմբակցության ղեկավար, նա կլինի նաև Կոնգրես-ՀԺԿ դաշինքի շտաբի ղեկավարը), չորրորդում` Զոյա Թադևոսյանը (տնտեսագետ), հինգերորդում` Արամ Մանուկյանը (ՀԱԿ խմբակցության քարտուղար)։

Ընդհանուր ցուցակը բաղկացած է 141 անձից, որոնցից 133-ը ռեյտինգային ցուցակում են։

Русская версия

Լրահոս
0