00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետը` թվային գովազդի մասին. Հայաստանում ՏՏ–գործիքակազմը լիովին չի օգտագործվում

© Sputnik / Михаил Фомичев / Անցնել մեդիապահոցОфис интернет-компании Mail.Ru
Офис интернет-компании Mail.Ru - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում զարգացած է ՏՏ շուկան, ինչը գրավել է Mail.ru–ի թիմին։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց Mail.ru–ի ներկայացուցիչներից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Mail.ru-ի և myTarget-ի թիմերը հայ գործարարներին հնարավորություն կտան մեդիագովազդի տարածման ժամանակ աշխատել թիրախային լսարանի հետ, Sputnik Արմենիային տված հարցազրույցի ժամանակ ասաց myTarget ընկերության հաճախորդների հետ աշխատանքների բաժնի ղեկավար Ալեքսանդր Կոնևը։

Երևանում փետրվարի 16-ին առաջին անգամ անցկացվեց «Թվային օր.Mail.ru/Digital Day.Mail.Ru» գիտաժողովը։

Самвел Мартиросян - Sputnik Արմենիա
Մարտիրոսյան. կիբերտարածքը պետք է պաշտպանել զենքը ձեռքին

Գիտաժողովի նպատակն էր հայ գործարարներին և հասարակությանը թվային տեխնոլոգիաների միջոցով ներկայացնել Mail.ru Group-ի` բիզնեսին աջակցելու գործիքակազմը, ինչպես նաև դրա հնարավորություններն ու առավելությունները։

Միջոցառման շրջանակում անցկացվեցին շնորհանդեսներ, քննարկվեցին Հայաստանում թվային գովազդի հեռանկարները, ինչպես նաև բիզնեսում մեդիագովազդի առաջխաղացման համար անհրաժեշտ գործիքակազմի կիրառման առանձնահատկությունները։

«Հայ գործարարին մենք կարող ենք առաջարկել թիրախային լսարանի հետ հստակ աշխատելու մեխանիզմ։ Դա թույլ կտա գրագետ շփվել օգտատերերի հետ։ Օրինակ` մենք գիտենք, թե համացանցում ով է սուրճ սիրում, ով է ատում ծխախոտը», — ասաց Կոնևը։

Նա նշեց, որ այսօրվա դրությամբ թիրախավորումը բազմազան է, թիրախավորման ավելի քան 300 տարբերակ կա։ Եվ եթե գովազդատուն կիրառել է բոլոր հասանելի գործիքները, կան նաև այլ տեխնոլոգիաներ, որոնք օգնում են նրան ընդլայնել լսարանի վերաբերյալ գիտելիքները։

«Օրինակ` եթե գովազդատուն չի կարողանում կոնկրետ անշարժ գույքի համար գնորդ գտնել, կարող է դա անել սոցցանցերում և կոնտենտ-նախագծերում և գտնել այնպիսի օգտատերերի, որոնք նույն հետաքրքրություններն ունեն», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչն է ռուս գործընկերներին հետաքրքրում Հայաստանի ՏՏ ոլորտում, Կոնևը պատասխանեց` լսարանը, ինչպես նաև այն, որ ՏՏ ոլորտը Հայաստանում դեռ առաջ շարժվելու տեղ ունի։

IT сфера - Sputnik Արմենիա
Փորձագետ. հայկական IT-ինդուստրիան գրավում է համաշխարհային շուկան

«Հայաստանում դեռ ամբողջ գործիքակազմը չեն օգտագործում։ Իրականում մենք շեշտը դնում ենք ՏՏ շուկայի կրթական ծրագրի, փորձի փոխանակում կատարելու, Հայաստանի գործարարների պայծառ ուղեղներում գիտելիքի ներդրում կատարելու, ինտերնետ-ալիքներն արդյունավետ օգտագործելու հարցում օգնելու վրա։ Հուսով եմ, որ նման աշխատանք մենք կիրականացնենք պարբերաբար, և դա կօգնի ոչ միայն Հայաստանի ՏՏ շուկային, այլև երկրի ամբողջ բիզնեսին աճելու և զարգանալու համար», — ասաց նա։

Կոնևը պատմեց նաև համացանցի ապագայի իր տեսլականի մասին։

«Ապագայի ինտերնետը կապի միջոց է` հավելյալ իրականությամբ։ Սակայն ես հույս ունեմ, որ դա ուտոպիա չի լինի, քանի որ կենդանի շփումն ամենակարևորն է։ Սարսափելի է, երբ պատկերացնում ես, որ կենդանի մարդիկ սաղավարտներ հագած` նստած են լինելու սենյակներում և ոչ մի տեղ դուրս չեն գալու։ Պետք չէ մոռանալ, որ օֆլայն շփումն ավելի մեծ հաճույք է պատճառում և ավելի զգացմունքային է։ Կզարգանան այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան արդեն անհատականացված նախադասություններ հասցնել այս կամ այն օգտատերի», — ասաց նա։

Կոնևը ծանոթ է նաև հայաստանյան բիզնեսում ՏՏ գործիքակազմի ներթափանցման աստիճանին։

«DG SALES-ի գործընկերների շնորհիվ մենք որոշակի տվյալներ ունենք։ Շնորհակալ ենք նրանց աշխատանքի համար, քանի որ Հայաստանում մեկ միասնական չափման համակարգ չկա։ Որոշակի առումով հենց սա է խոչընդոտ հանդիսանում, որպեսզի «խաղացողներն» ինտերնետ գործիքակազմն ավելի ակտիվ կիրառեն», — բացատրեց նա։

Կոնևի խոսքով` ժամանակի ընթացքում ամեն ինչ կստացվի, և Հայաստանում կաշխատեն բոլոր համաշխարհային ապրանքանիշները, կզարգանան տեղականները։ Փորձագետն ավելացրեց, որ շուկան կշարունակի զարգանալ նույնքան արագ տեմպերով, որքան զարգանում է 2015 թվականից սկսած։

Русская версия

Լրահոս
0