Րաֆֆի Հովհաննիսյանը համամասնական ցուցակի առաջին տասնյակում չկա

© Sputnik / Asatur YesayantsРаффи Ованнисян
Раффи Ованнисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական դաշինքի առաջին տասնյակում ներկայացված չէ: Դաշինքի՝ ԿԸՀ ներկայացրած ցուցակում նա 11-րդն է:

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Նախկին նախարարներ Վարդան Օսկանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Սեյրան Օհանյանի գլխավորած նախընտրական դաշինքը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Ժառանգություն-Համախմբում-Հաղթանակ» անվամբ: Այս մասին այսօր ԿԸՀ-ում լրագրողներին հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա նաև լրագրողներին հայտնեց, որ համամասնական ցուցակը գլխավորի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Նրան հաջորդում են Արմեն Մարտիրոսյանը, Վարդան Օսկանյանը, Էլինար Վարդանյանը, Վահագն Հովհաննիսյանը, Անդրանիկ Թևանյանը, Ստեփան Մարգարյանը, Սուսաննա Մուրադյանը, Գեղամ Նազարյանը, Գառնիկ Սահակյանը:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ցուցակում 11-րդն է: Ինչո՞վ է պայմանավորված այս փոփոխությունը. Արմեն Մարտիրոսյանը խոստացավ այս հարցին պատասխանել առաջիկայում նախատեսված ասուլիսի ընթացքում:

 

Լրահոս
0