Նոր տեղեկություններ ՌԴ-ում տեղի ունեցած վթարից տուժածների մասին

© Sputnik / Asatur YesayantsМедицинский центр "Сурб Аствацамайр"
Медицинский центр Сурб Аствацамайр - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը նոր տեղեկություններ է հայտնել փետրվարի 15-ին ՌԴ-ում տեղի ունեցած վթարից տուժածների մասին:

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Կուշևսկայայի կենտրոնական շրջանային հիվանդանոցից ստացված վերջին տեղեկություններով ուղևոր Ք.Մ.-ն կրկնակի հետազոտությունից հետո դուրս է գրվել։ Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

«Վարորդի մոտ վիրահատական եղանակով կատարվել է սրունքի ոսկրերի արտաքին ֆիքսում։ Բուժումը շարունակում է վերակենդանացման բաժանմունքում, շնչում է ինքնուրույն, վիճակը գնահատվում է կայուն ծանր»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է Հայթայանը։

Փետրվարի 15-ին, ժամը 17:05-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՌԴ ԱԻՆ ՃԿԿ-ից տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի (դաշնային) 1142 կմ-ին (Կուշևսկու շրջան) տեղի է ունեցել ՃՏՊ. Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող «Setra» մակնիշի ավտոբուսը բախվել է «МАН» մակնիշի բեռնատար ավտոմեքենային:

 

Լրահոս
0