00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օմբուդսմենը տեսակցել է «Սասնա ծռերին»

© Sputnik / Asatur YesayantsАрман Татоян
Арман Татоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արման Թաթոյանն այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, որտեղ պահվում են ՊՊԾ գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած անձինք:

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. 2017 թվականի փետրվարի 16-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող՝ Ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած կալանավորված անձանց, մասնավորապես՝ Արամ Մանուկյանին, Պավել Մանուկյանին, Արմեն Լամբարյանին և Թաթուլ Թամրազյանին, ուսումնասիրել նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման և բուժօգնության կազմակերպման վիճակը:

Тюрьма - Sputnik Արմենիա
«Գողականները» «հաց բերող» Արթուրին բնակարան են նվիրել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ այցի ընթացքում Պաշտպանին ուղեկցել են Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման հարցերով Պաշտպանի տեղակալը և աշխատակազմի բժիշկը:

Ազատությունից զրկված անձանց բարձրացրած իրավունքների ապահովման և բժշկական օգնության տրամադրման հետ կապված առանձին հարցեր աշխատանքային կարգով քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ և ստացել լուծում։

Պաշտպանը տեսակցել է նաև «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող, հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին, ուսումնասիրել նրա առողջական վիճակը և բուժօգնության կազմակերպան հետ կապված հարցերը:

Հարկ է ընդգծել, որ Պաշտպանի հանձնարարությամբ նրա ներկայացուցիչները 2017 թվականի փետրվարի 10-ից սկսած մի շարք այցեր են կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, տեսակցել հացադուլում գտնվող Արթուր Սարգսյանին, մանրամասն ուսումնասիրել նրա բժշկական օգնության տրամադրման և պահման պայմաններին առնչվող հարցերը, որի արդյունքում արդեն իսկ սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ:

Այցի ընթացքում Արթուր Սարգսյանը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց ուսումնասիրության արդյունքներով համապատասխան գրություններ են պատրաստվել ՀՀ արդարադատության նախարարությանը և ՀՀ գլխավոր դատախազությանը:

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող Արամ Մանուկյանի, Պավել Մանուկյանի, Արմեն Լամբարյանի, Թաթուլ Թամրազյանի և Արթուր Սարգսյանի առողջական վիճակի և իրավունքների ապահովման հարցերը մնում են Պաշտպանի անմիջական հսկողության ներքո:

Լրահոս
0