ՌԴ–ից Հայաստան եկած ավտոբուսում ապօրինի դեղորայք է հայտնաբերվել

© Photo : freestocksАнтибиотики, лекарства
Антибиотики, лекарства - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության և նախաբացթողումային հսկողության վարչությունները կանխել են մաքսային կանոնների խախտմամբ խոշոր չափի դեղորայքի ներկրումը հանրապետություն:

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. 2017թ.-ի փետրվարի 14-ին, ստացված տվյալներն իրացնելիս, ՊԵԿ աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում զննման են ենթարկել Ռուսաստան-Հայաստան ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսը։ Այս մասին հայտնում է ՊԵԿ-ի մամուլի ծառայությունը։

«Զննման արդյունքում սրահում հատուկ հարմարեցված թաքստոցներից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 40կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի դեղորայք»,- նշված է հաղորդագրության մեջ:

Պետությանը պատճառած վնասի չափը ճշտվում է, իսկ փաստի առթիվ կազմված նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն՝ հետագա ընթացքը լուծելու համար:

© customsՊԵԿ-ը դեղորայքի ապօրինի տեղափոխման խոշոր դեպք է կանխել
ՊԵԿ-ը դեղորայքի ապօրինի տեղափոխման խոշոր դեպք է կանխել  - Sputnik Արմենիա
ՊԵԿ-ը դեղորայքի ապօրինի տեղափոխման խոշոր դեպք է կանխել

 

 

Լրահոս
0