Երևանյան շենքերից մեկում տարհանել են մարդկանց

© Sputnik / Асатур Есаянц МЧС Армении
МЧС Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փետրվարի 17-ին, ժամը 02:56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ. Հակոբյան փողոցի թիվ 4 շենքի 3-րդ մուտքը ծխալցվում է. անհրաժեշտ է օգնություն:

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները շենքի երեք բնակարաններից տարհանել են թվով 7 անձ:

Պարզվել է, որ շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում էլեկտրական լարերի կարճ միացումից առաջացել է ծխալցում՝ առանց հրդեհի բռնկման: Ջերմահարվել է կախովի առաստաղը՝ 6 քմ և էլեկտրական մալուխ՝ 3 գմ:

 

Լրահոս
0